«Փաստ». Ինչո՞ւ է Նարեկ Նալբանդյանը մեկնել Կատար
«Փաստ» օրաթերթը գրում է.
«Մեր ունեցած տեղեկություններով, գործարար Նարեկ Նալբանդյանը, որը նաև Ծաղկաձորի «Գոլդեն փելիս» հյուրանոցի սեփականատերն է, վերջին շրջանում ինտենսիվ հանդիպումների մեջ է մի շարք երկրների բավական հաջողակ ու մեծահարուստ գործարարների հետ:
Մեր աղբյուրը փոխանցում է, որ, ի մասնավորի, նա վերջերս եղել է Կատարում և հանդիպել մի քանի խոշորագույն կազմակերպությունների ղեկավարների, այդ թվում՝ Al Faisal Holding -ի տնօրենների խորհրդի նախագահի, Alfardan Group -ի տնօրենների խորհրդի նախագահի, ինչպես նաև Կատարի Առևտրաարդյունաբերական պալատի նախագահի հետ:
Ըստ մեր տեղեկությունների, այս հանդիպումների նպատակը Հայաստան ներդրումներ ներգրավելն է»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում։