Սեպտեմբերին օգոստոսի համեմատ բենզինի գինն աճել է 5.8%-ով
2023թ. սեպտեմբերին 2022թ. սեպտեմբերի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գների մակարդակը մնացել է անփոփոխ, իսկ 2023թ. օգոստոսի համեմատ արձանագրվել է 0.6% գնաճ:
Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2023թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ ոչ պարենային ապրանքների գներն աճել են 0.2-0.7%-ով, այդ թվում, համեմատաբար բարձր գնաճեր արձանագրվել են Վանաձոր, Վաղարշապատ և Իջևան քաղաքներում: Մայրաքաղաքում ոչ պարենային ապրանքների գներն աճել են 0.6%-ով:
ՀՀ վիճակագրական կոմիտեից հայտնում են, որ 2023թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գներն աճել են 5.8% և 6.9%-ով:
2023թ. սեպտեմբերին 2022թ. սեպտեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի 0.4% գնաճ և դիզելային վառելիքի 17.4% գնանկում, իսկ 2022թ. դեկտեմբերի համեմատ՝ բենզինի 18.1% գնաճ և դիզելային վառելիքի՝ 6.2% գնանկում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան