Փաշինյանի ընտանեկան ՀԺ-ն Ստեփանակերտի պայթյունի մանրամասներ է հրապարակել
Որոշ նոր մանրամասներ են հայտնի դարձել ԼՂ-ում տեղի ունեցած պայթյունից: «Հայկական ժամանակ»-ին ԼՂ ուժային կառույցներից մեկի աշխատակիցը հայտնել է, որ տրամադրվող բենզինը, որով ԼՂ բնակիչները պետք է հասնեին ՀՀ, ամենևին էլ Ադրբեջանի տվածը չի եղել, այլ՝ Պաշտպանության բանակի պահուստային վառելիքը:
ՀԺ-ի զրուցակցի խոսքով՝ գործընթացը համակարգող չի եղել, և յուրաքանչյուրն ինքն է վերցրել անհրաժեշտ քանակությամբ բենզին:
«Մի քանի տեղից էր գալիս բենզինը, և իրարանցում էր, մարդիկ փորձում էին արագ վերցնել ու գնալ: Խուճապ կար նաև, քանի որ ադրբեջանցիները մոտակա բարձունքներում էին նկատվում: Էդ ժամանակ բնակիչներից մեկը դռելով էր (գայլիկոն), թե ինչով փորձում էր ծակել բաքը, դրա հետևանքով էլ առաջացավ պայթյունը»,- պատմել է ականատեսը:
Panorama.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ ավելի քան 180 մարդու կյանք խլած պայթյունի հենց նույն օրը՝ սեպտեմբերի 25-ին հարուցվել է քրեական գործ։
«Նշանակված են փորձաքննություններ։ Ընթացքի վերաբերյալ ավելի ուշ հակիրճ տեղեկատվություն կտրամադրենք։ Ինքներդ էլ հասկանում եք, թե ինչպիսի փորձաքննություններ պետք է իրականացվեն, բոլորը ստուգման փուլում են։ Հասկանում եք, թե ինչ իրավիճակ է»,-ասել է Արցախի Հանրապետության Քննչական կոմիտեի ներկայացուցիչ Ֆելիքս Հարությունյանը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտի վառելիքի պահեստում տեղի ունեցած աղետի տարածքում փրկարարական խմբերի իրականացրած որոնումների արդյունքում սեպտեմբերի 29-ի դրությամբ հայտնաբերվել և դատաբժշկական փորձաքննության բյուրո է տեղափոխվել ընդհանուր 170 աճյուն և մասունք։ Տարածքում հայտնաբերված անձնական իրերը տեղեփոխվել են օպերատիվ շտաբ։
Աճյուններն ու մասունքները տեղափոխվել են Հայաստանի` ԴՆԹ միջոցով ինքնությունները պարզելու համար։
Հայտնի է, որ հայաստանյան ԲԿ-ներ տեղափոխված տուժածների թվում ևս մահվան դեպքեր են գրանցվել։
Հոկտեմբերի 6-ի կեսօրի տվյալներով՝ Արցախի ռազմական գործողությունների ու պայթյունի հետևանքով տուժած 309 մարդ գտնվում է երևանյան տարբեր ԲԿ-ներում։ Նրանցից 116-ի վիճակը գնահատվում է ծանր, 11-ի՝ ծայրահեղ ծանր։
Հարակից հրապարակումներ`
- Արցախում պայթյունից և ռազմական ագրեսիայից վիրավորված 7 արցախցի տեղափոխվել է Ֆրանսիա և Բուլղարիա.ՀՀ ԱՆ
- Ինչ է հայտնի ավելի քան 180 մարդու կյանք խլած Ստեփանակերտի պայթյունի գործով
- Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհին բենզինի պահեստում, ուժեղ պայթյունի հետևանքով կան զոհեր և վիրավորներ․ ԱՀ ՆԳՆ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան