Բժիշկը զգուշացրել է, թե որ սննդային հավելումների օգտագործումից պետք է խուսափել
Սննդային հավելումների անվերահսկելի օգտագործումը կարող է հանգեցնել կողմնակի ազդեցությունների և օրգանիզմի համար լուրջ հետևանքների: Այս մասին գրում է «Իզվեստիա»-ն՝ վկայակոչելով «Doctor Nearby» բժշկական տեխնիկական ընկերության թերապևտ Եկատերինա Սերեբրեննիկովայի խոսքը։
Մասնագետը նշում է, որ սննդային հավելումները պարունակում են այն նույն սննդանյութերը, որոնք ապահովում են օրգանիզմի կենսական գործառույթները։
«Եթե հնարավոր չէ փոխել սննդակարգը, ապա հավելումների օգտագործումը կարող է արդարացված լինել վիտամինների և միկրոտարրերի պակասը վերացնելու համար»,- ասել է բժիշկը՝ նշելով, որ երբեմն դիետիկ հավելումներ կարող են նշանակվել մասնագետների կողմից։
Որպես կանոն, բժիշկները հիվանդներին խորհուրդ են տալիս հավելումներ ընդունել հետազոտությունների արդյունքները վերանայելուց հետո:
Ռուսաստանում մեծ պահանջարկ ունեն այնպիսի սննդային հավելումներ, ինչպիսիք են Օմեգա 6-ը և 9-ը, A, E և C վիտամինները։
«Չպետք է օգտագործել սննդային հավելումներ, որոնց փաթեթավորման վրա նշված չեն թույլատրելի օրական չափաբաժինը և դրանցում պարունակվող հիմնական նյութերի քանակը»,- զգուշացրել է բժիշկը։
Սերեբրեննիկովան նաև ընդգծել է, որ զարգացած երկրների բնակիչները հազվադեպ են վիտամինի պակասի զգացում ունենում։
«Հավասարակշռված սննդակարգն օգնում է համալրել բազմաթիվ վիտամիններ և միկրոէլեմենտներ: Իսկ սննդային հավելումների չափից ավելի ու անվերահսկելի օգտագործումը կարող է վնասել օրգանիզմը՝ նույնիսկ հանգեցնել քաղցկեղի զարգացմանը»,-ասել է նա։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին