Իսրայելի վարչապետը հայտարարել է «երկաթե թրեր» գործողության առաջին փուլի ավարտի մասին
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է «Երկաթե թրեր» գործողության առաջին փուլի ավարտի մասին՝ ի պատասխան Գազայի հատվածից հարձակման և թշնամու ուժերի մեծ մասի վերացման, գրում է ՏԱՍՍ-ը։
«Առաջին փուլն ավարտվում է այս ժամերին թշնամու ուժերի գերակշիռ մեծամասնության ոչնչացմամբ, որոնք ներթափանցել են մեր տարածք»,- գրել է Նեթանյահուն։
Նա նաև հայտարարել է հարձակման մեկնարկի մասին, որը կշարունակվի «անդադար և շարունակական՝ մինչև սահմանված նպատակներին հասնելը»։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 7-ի Իսրայելը Գազայի հատվածից հրթիռային հարձակման է ենթարկվել։ Պաղեստինյան «Համաս» շարժման ռազմական թևը հայտարարել է, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնել է Գազայի հատվածում «Համասի» դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն բնակչությանն ուղղված ուղերձում հայտարարել է, որ Իսրայելը պատերազմական վիճակում է։
Հարակից հրապարակումներ`
- ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն արտահերթ նիստ կանցկացնի
- Իսրայելում զոհերի թիվը հասել է 200-ի
- ՀԱՄԱՍ պնդում է, որ գերեվարել է «տասնյակ» իսրայելցիների
- Իսրայելը հայտնում է կորուստների մասին
- Իսրայելի ողջ տարածքում արտակարգ դրություն հայտարարվեց
- Վիճակը ծանր է. Իսրայելահայերի միության նախագահ
- «Համաս»-ի անդամները տեսանյութեր են հրապարակել, ինչպես են քայլում իսրայելցի զինվորների մարմինների վրայով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան