Իսրայելը ԱՄՆ-ից լրացուցիչ ռազմական օգնություն է խնդրել
ԱՄՆ-ն ուսումնասիրում է Իսրայելի՝ Գազայի հատվածում գործողություն իրականացնելու համար լրացուցիչ ռազմական օգնության հայտերը: Այս մասին հայտնել Է պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, գրում է «Ռիա Նովոստի»-ին՝ հղում անելով CNN-ին։
«Մենք դիտարկում ենք իսրայելցիների կողմից արված հատուկ լրացուցիչ խնդրանքները: Կարծում եմ, որ այսօր ավելի ուշ դուք հավանաբար կիմանաք դրա մասին», - ասել է նա:
Բլինքենը հիշեցրել է, որ նախագահ Բարաք Օբամայի օրոք ստորագրված հուշագրի համաձայն ՝ Վաշինգտոնը Թել Ավիվին տարեկան 3,8 միլիարդ դոլարի ռազմական օգնություն է տրամադրում։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման է ենթարկվել։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնել են, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել:
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարել է, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում:
Վերջին տվյալներով՝ զոհվել է ավելի քան 600 խաղաղ իսրայելցի, վիրավորվել՝ 2048 մարդ։