Իսրայելը պաշտոնապես հայտարարել Է պատերազմական վիճակի անցնելու մասին
Իսրայելի ռազմաքաղաքական կաբինետը գործողության մեջ է դրել կառավարության մասին հիմնական օրենքի «40-րդ կետը», ինչը նշանակում է անցում պատերազմական վիճակի։ «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ, հայտնել է երկրի վարչապետի գրասենյակը:
«Ռազմաքաղաքական կաբինետը երեկ երեկոյան հավանություն է տվել պատերազմի վիճակին և, համապատասխանաբար, խոշոր ռազմական գործողությունների մեկնարկին։ Դա համապատասխանում է կառավարության հիմնական օրենքի 40-րդ հոդվածին: Գազայի հատվածից մահաբեր ահաբեկչական հարձակման հետևանքով Իսրայել պետությանը պարտադրված պատերազմը սկսվել է 2023 թվականի հոկտեմբերի 7-ին ՝ ժամը 6:00-ին», - ասված է հայտարարության մեջ:
Հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման է ենթարկվել։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնել են, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել:
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարել է, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում:
Վերջին տվյալներով՝ զոհվել է ավելի քան 600 խաղաղ իսրայելցի, վիրավորվել՝ 2048 մարդ։
Հարակից հրապարակումներ`
- Իսրայելում տուժած ՀՀ քաղաքացիներ չկան. ԱԳՆ
- ԱՄՆ Սենատում Իսրայելին դիվանագիտական և ռազմական օգնության մասին օրինագիծ է նախապատրաստվում
- Իսրայելի վարչապետը հայտարարել է «երկաթե թրեր» գործողության առաջին փուլի ավարտի մասին
- ՀԱՄԱՍ պնդում է, որ գերեվարել է «տասնյակ» իսրայելցիների
- Իսրայելը հայտնում է կորուստների մասին
- Իսրայելի ողջ տարածքում արտակարգ դրություն հայտարարվեց
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան