«Էն որ ասում են՝ «տեղավորել ենք», 20, 30, 50 հոգով լցրել են դահլիճներ, երևանամերձ մարզերում համատարած այս վիճակն է»
Մարինե Մանուչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Էն որ ասում են՝ «տեղավորել ենք» է՜, Էսա` այ սենց 20, 30, 50 հոգով լցրել են դահլիճներ, Երևանամերձ մարզերում համատարած էս վիճակն ա: ՀՀ Արցախին ամեն տարի փող էր տալիս, էդ փողն ուղղեք բնակֆոնդ կազմակերպելուն: Էս մարդիկ իրենք կաշխատեն, իրենց գլուխները կպահեն, դուք տանիք ու մարդկային կենցաղային պայմաններ ստեղծեք, ըստ համայնքների, գյուղում ապրածներին գյուղական համայնքներում, քաղաքում ապրածներին ՀՀ քաղաքներում, բայց միասնական, որ կապը չկտրվի, որ եթե տարբերակ լինի միասին վերադառնան Արցախ:
Ձեզնից քանի՞սը կկարողանար 1 գիշերից ավել այլ ընտանիքի հետ սենց դահլիճում քնի: Մարդկային արժանապատվությունը ե՞րբ դադարեց թրենդի լինել:
Վերիշեն, Սյունիք
Աշտարակ, 2023 թիվ, Արցախից տեղահանված հայեր»։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին