« Իշխանությունը տարբեր անբարոյական մեթոդներով փորձում է խաղից հանել պայքարի առաջամարտիկներին»
ԱԺ-ում «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․
«Իշխանությունը տարբեր անբարոյական մեթոդներով մեկուսացնում, ճնշում և փորձում է խաղից հանել բոլոր այն անձանց, ովքեր պայքարի առաջամարտիկ են ու իրենց իշխանության համար քաղաքական վտանգավորություն են ներկայացնում:
Արմեն Աշոտյանն անխոս այդ ցանկի առաջին շարքում է և պատահական չէ, որ տևական ժամանակ է կալանքի մեջ է:
Վաղը` հոկտեմբերի 9-ին, ժամը 15:00, ՀՀ հակակոռուպցիոն դատարանում (Թբիլիսյան խճուղի, 3/9 շենք) տեղի կունենա քաղբանտարկյալ Արմեն Աշոտյան դատավարության առաջին նիստը:
Իշխանության կրկեսի հաջորդ դրսևորումը դատական նիստերով կարտահայտվի»։
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում