Ալիևը հայտարարել է, որ ժամանակն է աշխատել Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի շուրջ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ եկել է Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի շուրջ աշխատելու ժամանակը, գրում է ՏԱՍՍ-ը։
«Մենք պետք է ակտիվորեն աշխատենք Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի շուրջ։ Հուսով եմ, որ մեզ կհաջողվի հասնել դրան։ Եվ այսպես, մենք կստեղծենք քաղաքական միջավայր և իրավիճակ Հարավային Կովկասում, որտեղ կներկայացվի եռակողմ համագործակցություն Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի մասնակցությամբ», - ասել է Ալիևը Թբիլիսիում Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ բանակցությունների ավարտին կայացած մամուլի ասուլիսում:
Նա չի բացառել Հայաստանի ղեկավարության հետ հանդիպում անցկացնել Վրաստանում, եթե դրան հայկական կողմը համաձայնություն տա:
«Եթե Հայաստանը համաձայնություն տա, մենք անմիջապես համապատասխան գերատեսչությունների օգնությամբ կսկսենք երկկողմ և եռակողմ հանդիպումների անցկացումն այստեղ՝ Վրաստանում», - հավելել է նա:
Ալիևը կարծում է, որ Վրաստանին անհրաժեշտ է ներգրավել Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացին։
«Իմ պատկերացումն այն է, որ ամենաճիշտը, լինի դա պատմական, թե աշխարհագրական ասպեկտներ, կլինի Վրաստանի միացումն այդ հարցին (Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին - խմբ.): Ես շնորհակալություն եմ հայտնում պարոն վարչապետին մեզ օգնելու պատրաստակամության համար և առաջարկում է իր դերը որպես միջնորդ», - ասել է Ալիևը։
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, իր հերթին, հույս է հայտնել, որ մոտ ապագայում կստորագրվի Երևանի և Բաքվի միջև խաղաղության համաձայնագիրը, ինչպես նաև ևս մեկ անգամ առաջարկել է Թբիլիսին՝ որպես երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման բանակցությունների հարթակ։
Նշենք, որ Ալիևը կիրակի օրը աշխատանքային այցով ժամանել է Թբիլիսի։ Նա արդեն բանակցություններ է վարել Վրաստանի վարչապետի հետ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան