ԱԱ. Արթուր Դավթյանը գրավել է 6-րդ տեղը
Բելգիայի Անտվերպեն քաղաքում անցկացվող սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը հենացատկի վարժությունում գրավել է 6-րդ տեղը։
Եզրափակիչում նա վաստակել է 14.549 միավոր:
Այս վարժությունում աշխարհի չեմպիոն է դարձել Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Ջեկ Ջերմանը (15.050 միավոր):
Նշենք, որ Արթուր Դավթյանը բազմամարտում նվաճել է Փարիզ-2024-ի օլիմպիական ուղեգիր։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին