
Իսրայելում տուժած ՀՀ քաղաքացիներ չկան. ԱԳՆ
Իսրայելի հարավային շրջաններում զարգացումների հետևանքով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիների առկայության մասին տեղեկություններ այս պահին չկան: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը։
Նշվում է նաև, որ հայկական հաստատությունները նույնպես վնասներ չեն կրել:
«Ըստ անհրաժեշտության, հանդես կգանք լրացուցիչ հաղորդագրությամբ»,- նշված է խոսնակի հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման է ենթարկվել։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնել են, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել:
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարել է, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: