ՀԱՄԱՍ-ի հարձակման հետևանքով Իսրայելում զոհված բնակիչների թիվը գերազանցել է 700-ը
Իսրայելա-պաղեստինյան հակամարտության սրման հետևանքով Իսրայելի զոհված բնակիչների թիվը գերազանցել է 700-ը, հայտնում է «Ռիա Նովոստի»-ին՝ հղում անելով «i24 News» հեռուստաալիքին։
«Իսրայելում ՀԱՄԱՍ-ի հարձակումների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 700-ը», - ասվում է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ հայտարարվել էր 600 զոհվածի մասին։
Ավելի ուշ հայտնեցին, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման հետ հակամարտության սրման ընթացքում զոհված իսրայելցի զինվորականների թիվը հասել է 57-ի։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 7-ին Իսրայելը Գազայի հատվածից լայնածավալ հրթիռային հարձակման է ենթարկվել, այնուհետև պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինված ներկայացուցիչները ներխուժել են երկրի հարավային սահմանամերձ շրջաններ:
Իսրայելի պաշտպանության բանակն ի պատասխան սկսել է «երկաթե թրեր» գործողությունը, հոկտեմբերի 7-ի երեկոյան հայտարարել է սահմանային բնակավայրերի մեծ մասի և գրոհված ուղեկալների վերահսկողությունը վերադարձնելու մասին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան