Հասարակություն 19:30 08/10/2023 Հայաստան

Եպիսկոպոսական ձեռնադրություն և օծում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Հոկտեմբերի 8-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ եպիսկոպոսական ձեռնադրություն և օծում: Սուրբ Տրդատի բաց խորանում մատուցված Սուրբ և Անմահ Պատարագի ընթացքում ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի եպիսկոպոսության աստիճանի արժանացան Իրաքի հայոց թեմի առաջնորդ Հոգեշնորհ Տ. Օշական վարդապետ Գյուլգյուլյանը, Երուսաղեմի Հայոց Պատրիարքության Տնօրեն ժողովի ատենապետ Հոգեշնորհ Տ. Թեոդորոս ծայրագույն վարդապետ Զաքարյանը, ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդ Հոգեշնորհ Տ. Մեսրոպ վարդապետ Պարսամյանը, Երուսաղեմի Հայոց Պատրիարքության կալվածոց տեսուչ Հոգեշնորհ Տ. Կորյուն ծայրագույն վարդապետ Բաղդասարյանը և Վիրահայոց թեմի առաջնորդ Հոգեշնորհ Տ. Կիրակոս վարդապետ Դավթյանը:

Մայր Աթոռւց հայտնում են, որ սրբազան արարողությունների առիթով Սուրբ Էջմիածին էին ժամանել Հայ Եկեղեցու թեմակալ առաջնորդներ, ներկայացուցիչներ Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունից, Մայր Աթոռի բարերարներ, ուխտավորներ Հայաստանից, ԱՄՆ Հայոց Արևելյան թեմից, Իրաքի և Վիրահայոց թեմերից։

Նախորդ օրն առավոտյան Միածնաէջ Մայր Տաճարում` Իջման Սուրբ Սեղանի առջև, կատարվեց ուխտադրման արարողությունը: Եպիսկոպոսացու վարդապետները, ծնրադիր վերահաստատելով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին հավատարմության ուխտը, եկեղեցականների ներկայությամբ ստորագրեցին իրենց երդմնագրերը: 

Մինչ Սուրբ Պատարագը բաց խորանի առջև կատարվեց ընծայման կարգը` ընծայացուների հավատքի ուղղափառության քննությունը: Արարողությանը վարդապետների արժանավորության մասին Ամենայն Հայոց Կաթողիկոսի առջև վկայեցին Հայ Եկեղեցու ներկայացուցիչներ Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Իրաքից և Վրաստանից` դպիրներ, կիսասարկավագներ, սարկավագներ, քահանաներ, եպիսկոպոսներ, ինչպես նաև հավատավոր ժողովուրդը ներկայացնող աշխարհականներ:

Սուրբ Պատարագը սկսվեց Հայրապետական հանդիսավոր թափորով, որով ամպհովանիի ներքո Ամենայն Հայոց Կաթողիկոսն առաջնորդվեց դեպի Սուրբ Տրդատի բաց խորան, որտեղ սկսվեց սրբազան Խորհուրդը: Առընթերականերն էին Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը և Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, խարտավիլակն էր Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմի առաջնորդ, Հնդկաստանի և Ծայրագույն Արևելքի Հայրապետական պատվիրակ Գերաշնորհ Տ. Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանը:

Պատարագի սրբազան արարողության ընթացքում «Աստվածային և երկնային շնորհ» շարականի երգեցողության ներքո վարդապետները, ծնկի եկած վեր բարձրացնելով իրենց ձեռքերը, հերթական անգամ հրաժարվեցին աշխարհից:

Այնուհետև Մայր Աթոռի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը հանդիսավոր թափորով Սուրբ Խորան բարձրացրեց Սրբալույս Մյուռոնը, որով Նորին Սրբություն Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, եպիսկոպոսության կոչելով Օշական, Թեոդորոս, Մեսրոպ, Կորյուն և Կիրակոս վարդապետներին, օծեց նրանց ճակատներն ու աջ ձեռքերի բութ մատները:

Արարողության ավարտին նորաօծ եպիսկոպոսներին հանձնվեցին նաև իրենց եպիսկոպոսական իշխանության խորհրդանիշերը` եպիսկոպոսական գավազան ու մատանի:

Հիշարժան այս օրվա առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր հայրապետական պատգամն ուղղեց հավատավոր ժողովրդին և նորաօծ եպիսկոպոսների ՝ ի մասնավորի ընդծելով.

«Այսօր վերստին աղոթքը Մեր շուրթերին Ադրբեջանի ռազմական ոճրագործությունների և Արցախի հայաթափման պատճառով լրջագույն մարտահրավերների դիմագրավող մեր հայրենիքի և ժողովրդի համար՝ Ամենակալ Տիրոջ բարեխնամ կամոք ու ողորմությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարեցինք եպիսկոպոսական ձեռնադրություն և օծում։ 

…Բոլորիս հայցով ու աղոթքով եպիսկոպոսացյալ մեր եկեղեցականները երկնառաք շնորհներ ստացան՝ լինելու հոգևոր տեսուչը հավատացյալների, մեր Սուրբ Եկեղեցու ուղղափառ վարդապետության և սրբազան ավանդության պահպանողն ու փոխանցողը, նախանձախնդիր՝ մեր ժողովրդի աստվածասիրության ու հավատքի զորացման։ Իր ծառայության մեջ եպիսկոպոսը կոչված է նմանվելու Քրիստոսին և իր վրա վերցնելու Տիրոջ քաղցր լուծը, իր հավատավոր կյանքով ու գործերով օրինակ լինելու հավատացյալներին։ «Նմանվեք ինձ, ինչպես որ ես՝ Քրիստոսին»,- պատվիրում է Սուրբ Պողոս առաքյալը։ Տիրոջը նմանվելու կոչումն ու ձգտումը Եկեղեցու սպասավորների համար ակունք են զորության՝ մշտարթուն քաջ հովիվ լինելու, հավատացյալներին Քրիստոսով փրկության առաջնորդելու։ Այսպիսի հանձնառությամբ սպասավորության է հորդորում առաքյալը՝ ասելով. «Արածեցրեք Աստծու այդ հոտը, որ ձեզ է հանձնված» (Ա Պետ. 5.2)»։

Ամենայն Հայոց Հայրապետը նշեց, որ այս գիտակցությամբ զորացյալ, պատմության ընթացքում, եպիսկոպոսների քաջեռանդ առաջնորդությամբ հայրենիքում և սփյուռքի տարբեր համայնքներում զորացել է հայոց հոգևոր կյանքը, զարգացել մշակույթն ու դպրությունը, անխաթար պահպանվել ազգային ինքնությունը։ Նորին Սրբությունը հաստատեց, որ այսօր էլ Հայոց Եկեղեցու եպիսկոպոսաց դասը, իրեն հանձնված հոտի հանդեպ պատասխանատվությամբ, անհոգնաբեկ ջանքեր է գործադրում, որպեսզի հայ ժողովուրդը հավատարիմ մնա մեր հայրերի սուրբ հավատքին և իր կյանքը խարսխի քրիստոնեական արժեքների վրա։

«Ներկայիս, երբ Արցախի հայաթափման հետևանքով մեր ազգը գտնվում է լուրջ հիմնախնդիրների հանդիման, մեր Եկեղեցին, մեր Սրբազան Հայրերը, հոգևոր սպասավորները կանգնած են լուրջ պատասխանատվության առջև՝ նախանձախնդրությամբ իրենց կարևոր նպաստը բերելու Արցախից բռնի տեղահանվածներին մարդասիրական օգնություն ցուցաբերելու աշխատանքներին, մխիթարելու ցավի ու նեղությունների մեջ գտնվող մեր քույրերին ու եղբայրներին»,-ասաց Հայոց Հայրապետը՝ ներկայացնելով եպիսկոպոսության արժանացած եկեղեցականներին և անդրադառնալով նորաօծ Սրբազանների տարիների եկեղեցանվեր ու ազգասեր ծառայությանը։

Այնուհետև դիմելով նորաօծ եպիսկոպոսներին՝ Հայոց Հովվապետը մաղթեց, որպեսզի ամրանան Սուրբ Հոգու առատաբուխ շնորհներով, երանելի Սուրբ Հայրերի նմանողությամբ պատրաստ լինեն վերցնելու իրենց խաչը և հետևելու մեր Տիրոջը։

«Մեր հորդորն ու պատգամն է, որ հաստատուն պահեք ձեր ուխտը, ծառայեք և գործեք մեր Տիրոջ և Փրկչի՝ Հիսուս Քրիստոսի օրինակով, որպեսզի ձեր սպասավորությամբ Քրիստոսի սերը զորանա հայոց կյանքում, և միասիրտ ու միակամ լինի մեր ժողովուրդը։ Մեր նախնյաց պես արթուն պահապանը եղեք հոգևոր և ազգային մեր արժեքների ու սրբությունների, առաջնորդեք մեր ժողովրդին աստվածապատվեր շավիղներով, հայրենիքի լուսավոր ու ապահով գալիքը կերտելու տեսլականով։

Հայրենյաց համար այս բարդ շրջանում, երբ մեր ժողովուրդը և պետությունը ծանր փորձությունների միջով են անցնում, շարունակեք ձեր բարի ջանքերը՝ մեր ժողովրդի զավակներին քաջալերելու և գոտեպնդելու, ազգի կարողություններն ու հնարավորությունները նպատակաուղղելու հայրենիքի հիմնախնդիրների հաղթահարմանը, սփոփելու և ըստ ամենայնի սատարելու բռնագաղթյալ արցախցի մեր քույրերին ու եղբայրներին։ Այսպիսի հանձնառությունների ու ծառայասիրության մեջ պիտի դրսևորվեն առ Քրիստոս մեր հավատը և հայրենասիրությունը»,-ընդգծեց Նորին Սրբությունը՝ մաղթելով, որ նորաօծ Սրբազանների ծառայությունը զարդարվի բարի իրագործումներով՝ ի փառս Աստծո, ի սեր ազգի և մեր Սուրբ Եկեղեցու։

Հայրապետական պատգամից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ ներկա եկեղեցականաց դասը, մոտենալով Օշական, Թեոդորոս, Մեսրոպ, Կորյուն և Կիրակոս Սրբազաններին, համբուրեցին նրանց աջը և ճակատը` ստանալով նրանցից առաջին եպիսկոպոսական «Ողջույնը», և շնորհավորեցին ձեռնադրության ու օծման առիթով:
Սուրբ Պատարագի ավարտին եպիսկոպոսության կանչվելու կապակցությամբ նորընծաներին Խորանի առջև շնորհավորեց նաև հավատավոր ժողովուրդը»։ 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:48
Հայաստանը հայտնվել է ազգային աննախադեպ մարտահրավերների և անորոշության շրջանում. Վարդան Օսկանյան
ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «2024-ի ավարտին ակնհայտ է, որ Հայաստանը հայտնվել է ազգային աննախադեպ...
Աղբյուր` Panorama.am
19:38
Հայաստանի դպրոցականների շրջանում առկա է Դանինգ-Կրյուգերի էֆեկտ. որքան քիչ գիտես, այնքան ավելի վստահ ես. Սերոբ խաչատրյան
ԵՊՀ դասախոս, կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը գրում է. «Մի քանի օր առաջ հրապարակվել էին Մաթեմատիկայի և Բնագիտության TIMSS-2023...
Աղբյուր` Panorama.am
18:45
Ու ոչ մեկի մոտ կոգնիտիվ դիսոնանս կարծես թե չի առաջանում. Կարեն Վրթանեսյան
Ռազմական հարցերով փարձագետ Կարեն Վրթանեսյանը գրում է. «ՆԳՆ ոստիկանները նռնակներ են նետում խաղաղ հավաքը լուսաբանող լրագրողների վրա։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Խամենեին Իսրայելին սպառնում է ոչնչացմամբ
Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հերթական անգամ հայտարարել է, որ Իսրայելը կոչնչացվի։ Նրա խոսքով, դա տեղի կունենա իրանական...
Աղբյուր` Panorama.am
17:08
45 տարի առաջ այս օրը Հայոց ցեղասպանության արդարության մարտիկները Փարիզում «ճամփու դրեցին» Թուրքիայի դեսպանատան կցորդին. Էդգար Էլբակյան
Քաղաքագետ Էդգար Էլբակյանը ֆոյսբուքի իր էջում գրում է․ «45 տարի առաջ այս օրը՝ 1979 թ․ դեկտեմբերի 22-ին, Հայոց ցեղասպանության...
Աղբյուր` Panorama.am
17:00
Վրաստանի վարչապետը Զուրաբիշվիլուն սպառնացել է քրեական պատասխանատվությամբ
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին քրեական պատասխանատվության կենթարկվի երկու գործով, եթե նա...
Աղբյուր` Panorama.am
15:46
Սննդային թունավորումով Սպիտակի ԲԿ է ընդունվել 5 քաղաքացի
Սպիտակի ԲԿ-ից հայտնում են, որ սննդային թունավորումով Սպիտակի ԲԿ է ընդունվել 5 տուժած «Երեկ` դեկտեմբերի 21-ին, սննդային թունավորումով...
Աղբյուր` Panorama.am
15:21
Նախարարի շնորհավորական ուղերձը էներգետիկի մասնագիտական օրվա կապակցությամբ
ՀՀ ՏԿԵ նախարարությունից տարածել են նախարար Դավիթ Խուդաթյանի շնորհավորական ուղերձը էներգետիկի մասնագիտական օրվա կապակցությամբ։ ...
Աղբյուր` Panorama.am
14:57
Իրանի և Ադրբեջանի սահմանամերձ Աստարա քաղաքում բեռնատարի ռուս վարորդին սպшնված են գտել
Իրանի հյուսիսում գտնվող Գիլան նահանգում բեռնատարի սպանված ռուս վարորդի դի է հայտնաբերվել; Դեպքի մասին «ՌԻԱ նովոստի»-ին հայտնել են...
Աղբյուր` Panorama.am
14:11
Նստել, նայում եմ նկարիդ... ծնունդդ շնորհավոր ասե°մ, թե լռեմ մրմուռով. Կարին Տոնոյան
Կարին Տոնոյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Շուտով կլուսանա, Մեն.... չմոռանաս, առավատյան 7:20 պիտի ծնվես, լույսս, չմոռանաս.... 4...
Աղբյուր` Panorama.am
13:53
Առաջիկա շաբաթվա եղանակի տեսությունը
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են. Երևան քաղաքում` Դեկտեմբերի 22-ի երեկոյան, 24-ի...
Աղբյուր` Panorama.am
12:49
Պուտինը հնարավոր է համարել ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների բարելավումը
Վլադիմիր Պուտինը հնարավոր է համարել Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև հարաբերությունների բարելավման հնարավորությունը։ Այդ մասին նա հայտարարել...
Աղբյուր` Panorama.am
12:11
Թուրքիայում ուղղաթիռը մխրճվել է հիվանդանոցի շենքի մեջ
Թուրքիայի Մուղլա քաղաքում ուղղաթիռը վթարի է ենթարկվել հիվանդանոցի շենքին բախվելուց հետո։ Դեպքի մասին կիրակի օրը հայտնել է Habertürk...
Աղբյուր` Panorama.am
12:02
Շենքերից մեկի բնակարանում հայտնաբերվել է տղամարդու մшրմին
Դեկտեմբերի 22-ին, ժամը 09:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
11:02
Հաճելի անակնկալ՝ հայկական հյութեր և կոմպոտներ Իսրայելի հարավում գտնվող Բեեր Շևայի քաղաքի խանութում. Ալեքսանդր Լապշին
Ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Հաճելի անակնկալ՝ հայկական հյութեր և կոմպոտներ Իսրայելի հարավում...
Աղբյուր` Panorama.am
10:40
Այսօրվա և առաջիկա երեք օրերի եղանակի տեսությունը
Երևանում դեկտեմբերի 22-ի գիշերը, 23-ին, 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 22-ի երեկոյան, 24-ի գիշերը հնարավոր է թույլ...
Աղբյուր` Panorama.am
10:33
«Թիթեռի» որդին և ընկերը եկել են հաշվեհարդարի, ինչի հետևանքով վիրավոր կա
Դեկտեմբերի 16-ին ժամը 16։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և ՀՀ ՆԳՆ...
Աղբյուր` Panorama.am
09:48
Կամչատկայում անհետացած Ան-2 ինքնաթիռը հայտնաբերվել է
Կամչատկայում անհետացած Ան-2 ինքնաթիռը հայտնաբերվել է, ինքնաթիռում գտնվող մարդիկ ողջ են։ Այդ մասին հայտարարել է Կամչատկայի երկրամասի ԱԻ նախարար...
Աղբյուր` Panorama.am
09:23
Հայաստանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց կա
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
23:07
Այս նախաբանի պատճառը Panorama.am-ի հարցմանը «Իմ քայլը» հիմնադրամից տրված ցինիկ պատասխանն է. «Հրապարակ»
Վախթանգ Սիրադեղյանը «Հրապարակ»-ում գրում է. «Ժամանակին շուրջ 10 տարի զբաղվել եմ լրագրությամբ, հետո անցել այլ աշխատանքի,...
Աղբյուր` Panorama.am
22:47
Նազենի Հովհաննիսյան. Մայրս երեք սիրած արտահայտությունն ուներ
Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «մի մոլորակ կա երկնքում. Մայրս է... Կիրակիները՝ խնկաբույր, մորս հոտն...
Աղբյուր` Panorama.am
22:36
Իմ միակ այիբը եղել է այն, որ Նիկոլի իշխանության օրոք Գեղարքունիքի մարզպետ եմ եղել. Իշխան Սաղաթելյան
ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ դաշնակցական Իշխան Սաղաթելյանը տարիներ առաջ հայտարարգրել է 8 մլն դրամարժողությամբ մատանի։ Tribune.am-ին այսօր տված...
Աղբյուր` Panorama.am
21:42
«Փյունիկի» հարձակվողն ամուսնացել է
«Փյունիկի» հարձակվող Սանի Բուհարին ու նրա ընտրյալ Նանան ամուսնացել են։ Այս մասին հայտնում են ակումբից՝ նորապսակներին աղթելով...
Աղբյուր` Panorama.am
21:15
Այսօր Ադրբեջանն օկուպացրած Շուշի է տեղափոխել 191 ադրբեջանցու
Ադրբեջանական զինված ուժերի կողմից օկուպացրած Արցախի Շուշի բերդաքաղաք է այսօր տեղափովել 191 ադրբեջանցի։  49 ընտանիքների անդամներին...
Աղբյուր` Panorama.am
20:41
Թիվ 77 երթուղին սպասարկող ավտոբուսը վրաերթի է ենթարկել ինքնագլորով ընթացող 2 անչափահաս տղաների
Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:50-ի սահմաններում Մաշտոցի պողոտա-Իսահակյան փողոցի խաչմերուկում Երևանի բնակիչ 54-ամյա...
Աղբյուր` Panorama.am
20:21
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN
Գերմանիայի  Մագդեբուրգ քաղաքում ողբերգական դեպքից հետո քաղաքային իշխանությունները որոշում են կայացրել փակել Սուրբ ծննդյան տոնավաճառը։ Այս...
Աղբյուր` Panorama.am
19:57
Ողբերգական վթար հարևան Իրանում
Իրանի Լորեստան նահանգում ավտոբուսը դուրս է եկել երթևեկելի գոտուց ու ընկել ձորակը։ «Մեհր» գործակալության փոխանցմամբ,  վթարի...
Աղբյուր` Panorama.am
19:46
Աշոտյան. Քանի դեռ ոչինչ չի փոխվել, մենք շարունակում ենք ապրել 2020-ի նոյեմբերի 10-ի մեջ
«2018-ին ժողովրդին խոստացել էին «կուրորտ», 2020-ին մտցրեցին ցեխի վաննայի մեջ, որը հետզհետե դառնում է գերեզմանափոս»,-ասել...
Աղբյուր` Panorama.am
19:30
Հայաստանում համակարգային կոռուպցիան դեռևս հաղթահարված չէ. Հայաստանի ՔԿՀ-ների հակակոռուպցիոն կոալիցիա
Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիան մտահոգիչ է համարում հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի...
Աղբյուր` Panorama.am
19:15
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է ՔՊ-ից հեռացված պատգամավոր Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը՝ քրեական վարութ հարուցել ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան
12:25 21/12/2024

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}