Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 10-ին կնվազի 8-10 աստիճանով
Երևանում այսօր ցերեկը, հոկտեմբերի 9-ի գիշերը, 11-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հոկտեմբերի 9-ի երեկոյան ժամերին, 10-ի գիշերը հնարավոր է, 10-ի ցերեկը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է մառախուղ։
Հոկտեմբերի 9-ին սպասվում է քամու ուժգնացում ՝ 15-18մ/վ արագությամբ։
Հանրապետության տարածքում այսօր ցերեկը, հոկտեմբերի 9-ի գիշերը, 12-ին, 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հոկտեմբերի 9-ի ցերեկը, 10-ի և 11-ի գիշերը առանձին շրջաններում, 10-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, առանձին շրջաններում սպասվում է նաև մառախուղ։
Քամին՝ արևմտյան 2-4մ/վ, հոկտեմբերի 8-ին առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում 15-18մ/վ, հոկտեմբերի 9-ին՝ 18-22մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 10-ին կնվազի 8-10 աստիճանով։