Արարատ Միրզոյանը չի մեկնի Բիշքեկ
Հոկտեմբերի 12-ին Բիշքեկում նախատեսվող ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին կմասնակցի ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալը։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։
«ՀՀ ԱԳՆ-ն դեռևս ս.թ. հոկտեմբերի 4-ին է գրավոր տեղեկացրել ԱՊՀ գործադիր կոմիտեին, որ հոկտեմբերի 12-ին ք. Բիշքեկում նախատեսվող ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին կմասնակցի ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը»,- ասել է ԱԳՆ մամուլի խոսնակը:
Հիշեցնենք՝ ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը հայտնել էր, որ հոկտեմբերի 12-ին Բիշքեկում կարող է կայանալ ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը։ Նա ասել էր, որ Ադրբեջանն արդեն համաձայնել է հանդիպումն անցկացնել Բիշքեկում։
«Մոսկվան հույս ունի, որ հայկական կողմը նույնպես ամենայն պատասխանատվությամբ կմոտենա այս հարցին և կհամաձայնի մասնակցել նման բանակցություններին»,- ասել էր ՌԴ ԱԳ փոխնախարարը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան