Տպավորություն է, որ դատարանը ցանկանում է արագ լուծել խափանման միջոցի հարցը․ Ռուբեն Մելիքյան
Դատավորի շտապողականությունն անհասկանալի է։ Այս մասին Արմեն Աշոտյանի գործով դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է իրակավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
Նրա խոսքով՝ բավական մեծ ժամանակի պաշար ունի դատարանը, մեղադրող կողմը, քանի որ Արմեն Աշոտյանը կալանքի ժամկետը լրանում է շաբաթվա վերջին։
«Ինձ համար անհասկանալի էր,թե ինչու օրենքի խախտմամբ շարունակվեց դատական նիստը։ Բացի այդ, մի քանի միջնորդություններ մեր գործընկերների կողմից ներկայացվեցին, որոնք անհասկանալի արձագանք ունեցան։ Տպավորություն է, որ դատարանը ցանկանում է արագ լուծել խափանման միջոցի հարցը»,- ասաց Մելիքյանը։
Նշենք, որ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստը հետաձգվել է։ Հաջորդ նիստը տեղի կունենա հոկտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին։
Հիշեցնենք, որ Ա. Աշոտյանն ամիսներ շարունակ գտնվում է անազատության մեջ։ Նրա դեմ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, գործն ուղարկվել է դատարան։ Նրա փաստաբանները Աշոտյանի նկատմամբ իրականացվողը որակում են որպես քաղաքական հետապնդում։
Հարակից հրապարակումներ`
- Արմեն Աշոտյանի գործով դատական նիստը հետաձգվել է
- Շալվար հագնող ա պետք, որ շալվարի նշաձողը բարձրացվի․ Աշոտյան
- «Ես ստիպված եմ Ձեզ ընդհատել», «Մի ընդհատեք». Աշոտյանի գործով նիստում
- Որդիների տարիքի մասին հարցը շփոթեցրեց Աշոտյանին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան