Ռումինիան անկողնային պարագաներ, պարեն է ուղարկել բռնի տեղահանված արցախցիներին
Երևանում շաբաթ օրը վայրէջք է կատարել Ռումինիայի մարդասիրական բեռով երկու ինքնաթիռ՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար։
«Սա Ռումինայի կառավարության կողմից Հայաստանին ուղարկվող բեռի մի մասն է միայն։ Բուխարեստից Երևան էլի չվերթ կա նախատեսված՝ Ստեփանակերտում պայթյունից տուժած անձանց բժշկական օգնության տեղափոխելու համար »,-ասել է օդանավակայանում մարդասիրական բեռն ընդունող Հայաստանում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան Կորնել Իոնեսկուն։
Մարդասիրական օգնությունը ներառում է առաջնային անհրաժեշտության ապրանքներ՝ անկողնային պարագաներ, պարեն և այլն:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին