Ռուսաստանը դիտարկում է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ նոր հանդիպման հնարավորությունը
Մոսկվան դիտարկում է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման հնարավորությունը հոկտեմբերի 12-ին Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում՝ ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներում։ Այս մասին RBC-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
Դիվանագետը վստահեցրել է, որ Մոսկվայի, Բաքվի և Երևանի միջև երկխոսությունը հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորմանն առնչվող հարցերի ողջ շրջանակի շուրջ երբեք չի ընդհատվել։ Ռուսական կողմն ակնկալում է, որ նման շփումները կշարունակվեն։
Գալուզինի խոսքով՝ Ադրբեջանն արդեն համաձայնել է հանդիպումն անցկացնել Բիշքեկում։ Մոսկվան հույս ունի, որ հայկական կողմը նույնպես ամենայն պատասխանատվությամբ կմոտենա այս հարցին և կհամաձայնի մասնակցել նման բանակցություններին։
Հարակից հրապարակումներ`
- Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը մարդասիրական օգնություն տրամադրելու աշխատանքները կշարունակվեն․ ՌԴ ԱԳՆ
- Ադրբեջանը կապի մեջ է Ռուսաստանի հետ.ՌԴ ԱԳՆ
- Ռուսաստանը պատրաստ է շարունակել երկխոսությունը Հայաստանի և Ադրբեջանի հետ. ՌԴ ԱԳՆ
- ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է ռուս-հայկական գործընկերությանը վնասելու Արևմուտքի փորձերի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին