Իսրայելի բանակը հայտարարել Է Գազայի հատվածում մեկ գիշերվա ընթացքում ավելի քան 500 օբյեկտների ոչնչացման մասին
Իսրայելական ավիացիան մեկ գիշերվա ընթացքում Գազայի հատվածում հարվածներ է հասցրել ՀԱՄԱՍ-ի և Պաղեստինյան «Իսլամական ջիհադ» խմբավորման ավելի քան 500 օբյեկտների, հայտարարել են Իսրայելի Պաշտպանության բանակում (ՑԱԽԱԼ), փոխանցում է «Ռիա Նովոստի»-ին։
«Գիշերվա ընթացքում ՑԱԽԱԼ-ի կործանիչներն ու ուղղաթիռները, հրետանին հարվածներ է հասցրել Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի և «Իսլամական ջիհադ»-ի ավելի քան 500 ահաբեկչական օբյեկտների ուղղությամբ»,- ասվում է իսրայելական բանակի հայտարարության մեջ:
Նշվում է, որ հարձակման են ենթարկվել ՀԱՄԱՍ-ի յոթ հրամանատարական կենտրոնները, շենքը, որն օգտագործվել է ՀԱՄԱՍ-ի ռազմածովային ուժերի բարձրաստիճան զինվորականների կողմից, և «Իսլամական ջիհադի» հրամանատարական կենտրոնը: Բացի այդ, հարվածներ են հասցվել բազմաթիվ բազմահարկ շենքերի։
Իսրայելցի զինվորականները նշում են, որ կշարունակեն հարվածներ հասցնել Գազայի հատվածին։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման է ենթարկվել։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնել են, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել:
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարել է, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում:
Հարակից հրապարակումներ`
- Էսկալացիայի հետևանքով տուժած իսրայելցիների թիվը հասել է 2315-ի
- Բայդենը հանձնարարել է լրացուցիչ օգնություն տրամադրել Իսրայելին
- ՀԱՄԱՍ-ի հարձակման հետևանքով Իսրայելում զոհված բնակիչների թիվը գերազանցել է 700-ը
- Իսրայելը ԱՄՆ-ից լրացուցիչ ռազմական օգնություն է խնդրել