100 հազար դրամ աջակցություն ստանալու նպատակով 306 անչափահասի դիմում մերժվել է
Այսօրվա դրությամբ Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված շուրջ 52 հազար 600 անձ արդեն ստացել են 100 հազարական դրամները։ Ասուլիսում ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը։
Նա հայտնեց, որ ավելի քան 100 հազար տեղահանվածներից 26 հազար 963-ը անչափահաս են. 17 հազար 139 անչափահասի համար դիմում է ստացվել, որից 306-ը մերժվել է։
Փոխնախարարը մանրամասնեց, որ մերժման հիմք կարող է լինել այն, որ երեխան կամ մայրը չեն տեղահանվել սեպտեմբերի 24-ից հետո։
«Մեր ծրագրի գլխավոր թիրախը սեպտեմբերի 24-ից հետո տեղահանվածներն են։ Լինում են դեպքեր, որ մարդիկ հաշվառվում են որպես սեպտեմբերի 24-ից հետո տեղահանված, բայց նրանք տեղափովել են Հայաստան շատ ավելի վաղ ժամանակում։
Պատճառ կարող է հանդիսանալ նաև երկրից բացակայելու հանգամանքը։ Մեր ծրագրի պայմաններից է, որ տվյալ պահին շահառուն գտնվի Հայաստանում։
Կարող է նաև տվյալների բազայի հետ որոշակի անհամապատասխանություն լինի»,- ասաց Դ. Խաչատրյանը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 6-ից սկսած բռնի տեղահանված արցախցիները՝ անկախ տարիքից, կարող են ստանալ 100 հազարական միանվագ դրամական աջակցության։
Հարակից հրապարակումներ`
- Եկեղեցին իր աջակցությունն է ցուցաբերում արցախահայության խնդիրներին հաղթահարման գործում
- Արցախից բռնի տեղահանված անձանց հետաքրքրող հարցերի պատասխանները
- ԵՄ-ն պատրաստ է անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել Հայաստանին․ Ուրսուլա Ֆոն դեր Լայեն
- Բռնագաղթածներն ինչպես կարող են ստանալ 100 հազար դրամ աջակցությունը
- Ինչպե՞ս կարող են ԼՂ-ից տեղահանված անձինք ստանալ 100 հազար դրամ միանվագ աջակցությունը
- Բռնի տեղահանված արցախցիները ֆինանսական աջակցություն ստանալու համար պետք է բացեն քարտային հաշիվներ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին