2022-23 թթ. թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերով մեղադրանք է ներկայացվել 1063 անձի. Քյարամյան
Արգիշտի Քյարամյանը ՀՀ ՔԿ 9-ամյակին նվիրված կոլեգիայի նիստիում խոսել է թմրամիջոցների ապօրինի շրջանանռության (այդ թվում նաև սոցիալական ցանցերի միջոցով) դեմ անցած մեկ տարվա ընթացքում իրականացվող գործողությունների մասին։
«2022-2023 թվականներին թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերով ՀՀ քննչական կոմիտեի ստորաբաժանումներում քննվել է 4029 քրեական վարույթ, մեղադրանք է ներկայացվել 1063 անձի, 287 անձի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը:
Բացահայտվել է սոցիալական ցանցերում գրանցված 49 խանութ-հարթակ, որոնցից միայն մեկով գործունեություն են ծավալել թմրանյութերի վաճառքով զբաղվող 65 տելեգրամյան ալիքներ: Նշված վարույթներով խանութ-հարթակներին և տելեգրամյան ալիքներին ՀՀ-ում գրանցված բաժանորդների քանակը գերազանցել է 50.000-ը»,-Քյարամյանի խոսքը մեջբերել են ՔԿ-ից:
Հարակից հրապարակումներ`
- Խաղամոլությամբ, թմրամոլությամբ և վիրտուալ սեքսով պայմանավորված սեռական խանգարումները շատացել են․ Սեքսոպաթոլոգ
- Վանաձորում թմրանյութեր տեղադրողների գործն ուղարկվել է դատարան
- 10 տարվա ընթացքում աշխարհում թմրանյութ օգտագործողների թիվն ավելացել է գրեթե 25%-ով
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա