Ինչ վիճակում են Իսրայելում ապրող հայերը. Ներկայացնում է Արտյոմ Չերնամորյանը
Իսրայելի տարածքում ապրում է 10 հազար հայ։ Իսրայելի այն շրջանները, որոնք հրթիռակոծվում են ՀԱՄԱՍ խմբավորման կողմից, ապրում է 3500 հայ։ Panorama.am-ի հետ զրույցում «Նաիրի» Պետախ–Տիկվայի իսրայելահայերի միության նախագահ և «Israelahayer» («Իսրայելի հայերը») պարբերականի հիմնադիր Արտյոմ Չերնամորյանն ասաց, որ Իսրայելի հարավային շրջաններում, որտեղ ամենածանր վիճակն է, ապրում է մոտ 500 հայ, նրանք ռմբապաստարաններից դուրս չեն գալիս։
«Իրավիճակը ծանր է երկրի հարավային քաղաքներում։ Հրթիռային հարձակումներ են տեղի ունենում, մարդիկ ռմբապաստարաններից դուրս չեն գալիս, երեխաների համար առաջին անհրաժեշտության ապրանքները գնելու դժվարություններ ունեն։ Ոստիկանությունը թույլ չի տալիս մարդ գնա ու նրանց օգնի, ամբողջը թիկունքի ծառայություններն են ապահովում»,- փոխանցեց նա։
Ա. Չերնամորյանն ասաց, որ հայերի շրջանում զոհեր, վիրավորներ չկան։ Այն շրջանները, որոնք հրթիռակոծվում են, հայ համայնքը եկեղեցիներ կամ հուշակոթողներ չունի, հիմնական մասը Երուսաղեմում են, որտեղ, նրա խոսքով, արաբներն ավելի շատ ներքին խժդժություններ են կազմակերպում, լարում իրավիճակը, բայց չեն հրթիռակոծում։
Երկրի կենտրոնական հատվածներում` Երուսաղեմ, Թել Ավիվ, Պետախ-Տիկվա և այլ բնակավայրեր, ապրում է մոտ 3000 հայ։
«Պետախ-Տիկվայում հիմա համեմատաբար հանգիստ է։ Երեկ երեկոյան կենտրոնական քաղաքների վրա ուժեղ հարձակում եղավ, իրավիճակը լարված էր, բայց գիշերը հանգիստ էր, ստիպված չեղանք իջնել ռմբապաստարաններ, երեխաները կարողացան հանգիստ քնել»,- ասաց Ա. Չերնամորյանը։
Նա ասաց, որ Պետախ-Տիկվա հայերով բնակված ամենամեծ քաղաքն է, 1000 հայ կա, քաղաքում կա Հայոց ցեղասպանության հուշարձան, Ազնավուրի անվան հրապարակ։
«Պատրաստակամություն ենք հայտնել քաղաքային իշխանությանը օգնելու զինվորների համար սնունդ տրամադրելու հարցում։ Իսրայելի շատ հայազգի քաղաքացիների որդիներ ծառայել են իսրայելական բանակում։ Այս պատերազմի պատճառով հավանաբար մոբիլիզացիա կլինի ու նրանք էլ կզորակոչվեն, քանի որ հայերը շատ լավ մասնագետներ են»,- նշեց «Նաիրի» Պետախ–Տիկվայի իսրայելահայերի միության նախագահը։
Նրա խոսքով, լուրեր են տարածվել, որ խանութներում աժիոտաժ է, մարդիկ լարված են, մտավախություն ունեն, որ պատերազմը կարող է ձգձգվել, սննդամթերք են փորձում ձեռք բերել։
Ա. Չերնամորյանը ցավով նշեց, որ Հայաստանում կան մարդիկ, որոնք ասում են՝ «լավ են անում Իսրայելի հետ»։
«Իսրայելի հասարակ ժողովրդի մի մասը դեմ է իր կառավարությանը, համաձայն չէ, որ Իսրայելի կառավարությունն, իր շահերից ելնելով, համագործակցում է Ադրբեջանի հետ, բայց այս պետության նավթի 40 տոկոսը ստացվում է Ադրբեջանից։ Պետք է հարցին բազմակողմանի նայել ու չուրախանալ հրեա ժողովրդի ողբերգությունից»,- ասաց նա։
Ա. Չերնամորյանը լավ լուրեր լսելու հույս չունի, սակայն ամենաշատը մտահոգվում է ոչ թե Իսրայելի համար, այլ Հայաստանի, որ հանկարծ Հայաստանը որևէ կերպ չբախվի այս պատերազմին. «Եթե Նեթանյահուի ամբիցիաները բոլոր սահմաններն անցնեն, հնարավոր է Ադրբեջանի տարածքը օգտագործելով՝ հարվածներ հասցնեն Իրանի միջուկային ռեակտորներին, գործարաններին, որը կպայթեցնի ողջ տարածաշրջանը, Հայաստանը գլխավոր տուժողներից կլինի թուրք-ադրբեջանա-իրանական տանդեմի դիմաց»։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից հրթիռային հարձակման է ենթարկվել։ Ռազմական գործողությունները շարունակվում են, Իսրայելի զոհված բնակիչների թիվը գերազանցում է 700-ը։
Հարակից հրապարակումներ`
- «ՀԱՄԱՍ-ի հարձակումը Իսրայելի հետախուզության ձախողումն է, որի վերլուծության համար տարիներ կպահանջվեն»
- Իրանը հերքում է Իսրայելի վրա հարձակմանը իր մասնակցության մասին լուրերը
- Իսրայելի վրա հարձակման ֆոնին Brent-ը թանկացել է մինչև 87,24 դոլար մեկ բարելի դիմաց
- Իսրայելի բանակը հայտարարել Է Գազայի հատվածում մեկ գիշերվա ընթացքում ավելի քան 500 օբյեկտների ոչնչացման մասին
- Էսկալացիայի հետևանքով տուժած իսրայելցիների թիվը հասել է 2315-ի
- Բայդենը հանձնարարել է լրացուցիչ օգնություն տրամադրել Իսրայելին
- ՀԱՄԱՍ-ի հարձակման հետևանքով Իսրայելում զոհված բնակիչների թիվը գերազանցել է 700-ը
- Դեսպանությունը կոչ է անում Իսրայելում գտնվող ՀՀ քաղաքացիներին ձեռնպահ մնալ երկրի հարավային շրջաններ այցելելուց
- Իսրայելը ԱՄՆ-ից լրացուցիչ ռազմական օգնություն է խնդրել
- Իսրայելը պաշտոնապես հայտարարել Է պատերազմական վիճակի անցնելու մասին
- Իսրայելում տուժած ՀՀ քաղաքացիներ չկան. ԱԳՆ
- Իսրայելում զոհերի և վիրավորների մեջ հայեր չկան, չեն վնասվել նաև հայկական հուշակոթողները
- ԱՄՆ Սենատում Իսրայելին դիվանագիտական և ռազմական օգնության մասին օրինագիծ է նախապատրաստվում
- Իսրայելի վարչապետը հայտարարել է «երկաթե թրեր» գործողության առաջին փուլի ավարտի մասին
- Իսրայելում զոհերի թիվը հասել է 200-ի
- ՀԱՄԱՍ պնդում է, որ գերեվարել է «տասնյակ» իսրայելցիների
- Իսրայելը հայտնում է կորուստների մասին
- Իսրայելի ողջ տարածքում արտակարգ դրություն հայտարարվեց
- Վիճակը ծանր է. Իսրայելահայերի միության նախագահ
- Իսրայելում տուժածների շրջանում հայերի առկայության մասին տեղեկություններ այս պահին չկան. ԱԳՆ
- «Համաս»-ի անդամները տեսանյութեր են հրապարակել, ինչպես են քայլում իսրայելցի զինվորների մարմինների վրայով
- Իսրայել. «Համաս»-ը ճակատագրական սխալ է թույլ տվել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան