Իսրայելի վրա հարձակման ֆոնին Brent-ը թանկացել է մինչև 87,24 դոլար մեկ բարելի դիմաց
Նավթի գները երկուշաբթի բարձրացել են Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակման ֆոնին: Մերձավոր Արևելքում իրավիճակի վատթարացումը ստեղծում է տարածաշրջանից նավթի մատակարարումների կրճատման վտանգ, գրում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով «MarketWatch»-ին։
«Պատմական վերլուծությունը ցույց է տալիս, որ նավթի գները կայուն աճի միտում են ցուցաբերում Մերձավոր Արևելքի ճգնաժամերից հետո», - ասել է SPI Asset Management-ի գործադիր տնօրեն Սթիվեն Ինեսը:
Այսպես․ Երևանի ժամանակով ժամը 9:15-ին Brent-ի դեկտեմբերյան ֆյուչերսները Լոնդոնի ICE Futures բորսայում թանկացել են 2.66 դոլարով (3.14%) ՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչև 87.24 դոլարի: Ուրբաթ Brent-ը թանկացել է 0,51 դոլարով (0,6 տոկոսով) ՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչեւ 84,58 դոլարի:
WTI-ի նոյեմբերյան ֆյուչերսներն այդ ժամանակ Նյու Յորքի NYMEX ապրանքային բորսայում թանկացել են 2,84 դոլարով (3,43%) ՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչեւ 85,63 դոլարի:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան