
«Մայր Հայաստան»-ը չի մասնակցելու Երևանի նորընտիր ավագանու առաջին նիստին
«Ոչ իշխանական դաշտում Երևանի քաղաքապետի միասնական թեկնածուի շուրջ կոնսենսուսի բացակայության պայմաններում «Մայր Հայաստան» դաշինքը, ինչպես նախապես հայտարարել էր, չի մասնակցելու հոկտեմբերի 10-ին կայանալիք Երևանի նորընտիր ավագանու առաջին նիստին»։ Նման հայտարարություն է տարածել դաշինքը։
«Մայր Հայաստան»-ը կոչ է անում հակաիշխանական վարքագծի և հռետորաբանության միջոցով քվե ստացած և անցողիկ շեմը հաղթահարած ոչ իշխանական մյուս ուժերին ևս բոյկոտել նիստը՝ այդպիսով բացառելով ՔՊ վերարտադրությունը մայրաքաղաքում և նախադրյալներ ստեղծելով Երևանում նոր ընտրությունների անցկացման համար։
Հարակից հրապարակումներ`
- Վարդան Ղուկասյան. Երևանի ավագանու ընտրությունների երկրորդ փուլ թույլ տալ չի կարելի
- «Մայր Հայաստան» խմբակցությունն ամբողջ կազմով չի ներկայանա Երևանի ավագանու առաջին նիստին
- Վարդան Ղուկասյանը Հայկ Մարությանին նոր պայմաններ է առաջարկում
- «Մայր Հայաստան»-ն իր քվեն կտա Մարությանին
Լրահոս
Տեսանյութեր

Սահմանադրությունը փոխելու-չփոխելու հարց չկա, Փաշինյանին փոխելու հարց կա. Բագրատ Սրբազան

