Քաղաքական 19:56 09/10/2023 Հայաստան

Մենք իրար վրա ցեխ շպրտելու փոխարեն պետք է մեր էներգիան այլ ուղղությամբ օգտագործենք․ Թևանյան

Ազգային կոմիտեի անդամ Անդրանիկ Թևանյանը գրում է․

Մեր պետության առաքելությունն ու գոյության իմաստն ամրագրված է ՀՀ անկախության հռչակագրում։
Անկախ Հայաստանը, որը Ղարաբաղյան շարժման ծնունդ է, իր վրա վերցրել էր հետևյալ հիմնական հանձնառությունները՝

- Ժամանակակից պետության կառուցում (ժողովրդավարություն, մարդու իրավունքների պաշտպանություն, սոցիալական արդարություն, ինքնիշխանության ապահովում),
- Արցախահայության իրավունքների, այդ թվում՝ ինքնորոշման իրավունքի և անվտանգության երաշխավորություն,
- Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչում։

88-ի շարժման արդյունքում մենք ստացանք անկախություն, հաղթեցինք Ղարաբաղյան 1-ին գոյամարտում և ստացանք Արցախի դե ֆակտո պետականություն։ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը (չհաշված փոքրիկ շեղումները) տեղ գտավ մեր արտաքին քաղաքական օրակարգում և տվեց իր դրական արդյունքները։

Ժամանակակից ու արդար պետություն կառուցելու հարցում, սակայն, թերացանք, ինչի արդյունքում էլ քաղաքական դաշտում առաջացան չարորակ ուռուցքներ։ Նիկոլ Փաշինյանն այդ հիվանդ միջավայրի ծնունդ է։ Արցախը դարձավ նրա առաջին զոհը։  Հայոց ցեղասպանության հարցը, թուրքական նախապայմանների բավարարման շրջանակներում, մոռացության տրվեց։ Հերթը հասել է Հայաստանի գոյությանը։

ՀԱՅԱՍՏԱՆԻ «raison d'être»–ն

Նիկոլ Փաշինյանը 5 տարվա ընթացքում փաստացի զրկեց մեր երկիրն անկախության հռչակագրում ամրագրված առաքելությունից, փոշիացրեց ձեռքբերումները ու գրեթե զրոյացրեց մեր ինքնիշխանությունը՝ հարցականի տակ դնելով Հայաստանի Հանրապետության գոյությունը։ 
Արցախի կորուստը զրկել է մեր պետությունը գոյության կարևորագույն իմաստից, ինչը նշանակում է, որ մենք հիմա ազգային-պետական ինքնության ու առաքելության լրջագույն ճգնաժամի մեջ ենք։
Ո՞րն է մեր երկրի առաքելությունը նոր իրողությունների պայմաններում։ Արցախի հարցով ո՞րն է լինելու ՀՀ–ի անելիքը։ Ինչպե՞ս ենք Բաքվից հետ բերելու պատանդառված արցախցիներին։ Ինչպե՞ս ենք խայտառակության խարանը մաքրելու մեր ճակատից։ Ինչպե՞ս ենք մենք դաշնակիցներ ունենալու թշնամական Ադրբեջանի ու Թուրքիայի ծավալապաշտական նկրտումների պայմաններում։ Ինչպե՞ս ենք մենք պահպանելու մեր պետականությունն այս եռացող տարածաշրջանում և փոթորկոտ աշխարհում։ Ինչքանո՞վ ենք մենք հետաքրքիր աշխարհին ու մեր բնական դաշնակիցներին։ Ինչպե՞ս չդառնանք բախման թատերաբեմ Արևմուտք-Իրան, Արևմուտք-Ռուսաստան սուր հակադրության պայմաններում։ Ինչպե՞ս աշխարհաքաղաքական խոշոր կենտրոնների հետ գտնենք արդյունավետ գործընկերության բանաձև՝ չդառնալով մանրադրամ։ Սրանք հարցեր են, որոնց պատասխանները գտնելու և գործնական քայլեր անելու համար լրջագույն մտավոր աշխատանք և կամք է պահանջվում։

88–ի շարժման սերնդի գլխավոր ձեռքբերումը՝ Արցախը, հանձնվել է ու հայաթափվել։ Սա էլ է քաղաքական դեֆոլտի պատճառ դարձել ու մեզ կանգնեցրել լրջագույն մարտահրավերների առաջ։ Մեր սերունդը պետք է հաղթահարի այդ մարտահրավերները։

Մենք հիմա համազգային և պետական կատաստրոֆայի առաջ ենք կանգնած։ Հայաստանն Արցախով և առանց Արցախի լրիվ տարբեր բաներ են թե՛ արժեհամակարգային, թե՛ անվտանգային, թե՛ բարոյաքաղաքական առումներով։

Մենք հաղթած ազգից վերածվել ենք պարտված ու մատաղացուի կարգավիճակում հայտնված զանգվածի։ Այս պայմաններում պետականության կորուստն ու նոր ցեղասպանության ենթարկվելը կարճ ժամանակի հարց է դառնում։

ՀԱՅԱՍՏԱՆԸ՝ ՋՐԲԱԺԱՆԻ ԱՌԱՋ

Նիկոլ Փաշինյանը, «խաղաղության օրակարգի» կեղծ թեզի ներքո, առաջարկում է հրաժարվել ՀՀ անկախության հռչակագրից, այսինքն՝ 88-ի շարժման արդյունքում ձևակարպված գոյության իմաստից։ Այդ գոյության իմաստը, կրկնենք, հայկական Արցախին տեր կանգնելն էր։
Նիկոլն առաջարկում է Հայաստանի գոյության նոր իմաստ՝ առանց Արցախի, առանց հայ–ռուսական ու հայ–իրանական հարաբերությունների։ Դա թուրքական ազդեցության տակ ապրելու հեռանկարն է։ Այսինքն՝ Փաշինյանի առաջարկած գոյությունը ․․․ չգոյությունն է, քանզի Թուրքիան չի էլ թաքցնում, որ լեգիտիմ չի համարում հայկական պետության գոյությունն իր հարևանությամբ։

Այս տարվա հոկտեմբերի 5–ին Փաշինյանը Գրանադայում ՀՀ քաղաքացիների գլխին բերել է այնպիսի ապագա, ինչպիսին, որ բերեց Արցախի Հանրապետության գլխին նախորդ տարվա հոկտեմբերի 6–ին Պրահայում։ Նիկոլ Փաշինյանն Ալիևին լեգիտիմ հիմք է տվել՝ Հայաստանի վրա հարձակվելու, «անկլավները» գրավելու և Հայաստանում բազմաթիվ «Լաչինի միջանցքներ» սարքելու համար։ Երևանին, փաշինյանական «խաղաղության օրակարգով», նույն սցենարն է սպասվում, ինչպես որ եղավ Ստեփանակերտի հետ։

Մենք հիմա շատ կարճ ժամանակ ունենք՝ Փաշինյանի ու մեր թշնամի պետությունների գծագրած սարսափելի հեռանկարի դեմն առնելու համար։
Փաշինյանը ՀՀ քաղաքացիներին ու բովանդակ հայ ժողովրդին առաջարկում է մահվան հայեցակարգ՝ նպատակ ունենալով փրկել սեփական աթոռն ու ապահովել անձնական անվտանգությունը։ Դա նշանակում է, որ Փաշինյանի իշխանությունն ու Հայաստանն անհամատեղելի են։ Ամբողջական իշխանափոխությունը մեր պետականության ու անվտանգության ապահովման թիվ մեկ նախապայմանն է։

Ստեղծված իրավիճակում բոլոր ազգային ուժերի խնդիրը Հայաստանի առաքելության, անվտանգության ապահովման և զարգացման ֆունդամենտալ հարցերի պատասխանը գտնելն ու դրա շուրջ համազգային համախմբում ապահովելն է։

Ազգային կոմիտեն, որը ստեղծվել էր սեպտեմբերի 20–ին, արտակարգ պայմաններում և Արցախում ստեղծված իրավիճակից դրդված, հիմա օբյեկտիվորեն չի կարող գործել սեպտեմբերի 20–ի տրամաբանությամբ։ Կոմիտեն տրանսֆորմացման կարիք ունի։ Դա տեղի կունենա կոմիտեի ընդլայնման, վերակազմավորման կամ հասարակական–քաղաքական նոր ձևաչափի միջոցով, քննարկման  հարց է։

Ի դեպ, մենք անհամեմատ ավելի լուրջ հարցերի պատասխաններ պետք է գտնենք, քան կոմիտեի ապագային վերաբերող հարցերի պատասխան գտնելն է։ Կոմիտեն գործիք է՝ խնդիրը լուծելու համար։ Եթե խնդիրը տրանսֆորմացվում է կամ գործիքը չի աշխատում, ապա պետք է արագ արձագանքել միջավայրին ու համապատասխան քայլեր անել։

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՆԵԼԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Կա տեսակետ, որ սեպտեմբերի 19–ին մեկնարկած հանրային ընդվզման միջոցով իշխանափոխության բլից-կրիգը չհաջողվեց, քանի որ այսինչ մարդուն չհրավիրեցին ու չկանգնեցրեցին հարթակում, կամ էլ՝ չներառեցին Ազգային կոմիտեում։ Սա իրականում պարզունակ քննադատություն է։
Այս թեմայով պետք է նկատել, որ առաջնորդությունը կանչովի չի լինում։ Լիդերին նաև հրավիրատոմս չեն տալիս։ Լիդերը մտնում է կռվի մեջ՝ չխուսափելով պատասխանատվությունից ու չվախենալով հարվածներից։

Կա նաև կարծիք, որ հանրահավաքները մարեցին, քանզի այսինչն էր հարթակում կանգնած։ Եթե նույնիսկ այդ քննադատության մեջ օբյեկտիվություն կա, ապա հանրային տրամադրությունների ներկա պատկերը շատ ավելի խորքային պատճառներ ունի, քան այսինչի կամ այնինչի հարթակում լինել կամ չլինելը։

Հիմա պետք է մի կողմ դնել բոլոր մանր խնդիրները, անձնական հաշիվներն ու խմբակային հաշվարկները։ Միմյանց քարկոծելն ու մեղավորներ փնտրելն անիմաստ ու անհեռանկար  գործ է։ Դավադրությունների տեսությունն այս պայմաններում  լավագույն օգնականը չէ։
Քաղաքական ինստիտուտների համընդհանուր դեֆոլտի պայմաններում մեզ անհրաժեշտ է նոր առողջ հոսանքների ու անհատների համախմբում կամ առնվազն նրանց միջև համագործակցության արդյունավետ ձևաչափերի ստեղծում։

Նիկոլ Փաշինյանի հեռացման պահանջը շատ մեծ է և անկախ այն հանգամանքից, որ հիմա փողոցում հարաբերական անդորր է, միևնույն է  իշխանափոխությունն անխուսափելի է։
Իշխանափոխության համար մեզ քաղաքական դաշտում կանոնավոր բանակ է պետք ունենալ։ Քաղաքական ֆիդայականությունը մեր ժողովրդի համար կարող է մի քանի օրվա պոռթկում ապահովել, բայց ոչ իրական արդյունք։

Հայաստանին անհրաժեշտ է գաղափարական վակումի վերացում, նոր որակի առաջնորդություն, թիմային աշխատանք, կամք, վճռականություն և համախմբվածություն։
Մենք իրար վրա ցեխ շպրտելու փոխարեն պետք է մեր էներգիան այլ ուղղությամբ օգտագործենք։ Բոլորս պետք է առաջնորդվենք՝ «Ո՞վ, եթե ոչ ես, եր՞բ, եթե ոչ հիմա» կարգախոսով»։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:45
Երևանում ավելի ցուրտ է, քան Արագած լեռան գագաթին
Վերջին օրերին Երևանում գիշերը ընդամենը -2․․․-4, ցերեկը 0+2 աստիճան է։
Աղբյուր` Panorama.am
14:45
IFC-ի ամենախոշոր գործարքը ՀՀ ֆինանսական հաստատության հետ. Ամերիաբանկը ներգրավել է 200 միլիոն ԱՄՆ դոլարի վարկ
Ամերիաբանկը 200 մլն ԱՄՆ դոլարի երկարաժամկետ վարկային պայմանագիր է ստորագրել Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) հետ՝ կլիմայական...
Աղբյուր` Panorama.am
14:26
ԳԹԿ-ն հայտնել է բուհի ընդունելության միասնական քննությունների առաջին փուլի օրերը
Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի հրամանով հաստատվել են բուհի ընդունելության միասնական քննությունների առաջին փուլի օրերը․...
Աղբյուր` Panorama.am
14:21
Մարուքյան. Կամ խաբում են Եվրամիությանը, կամ ԵԱՏՄ-ին
«Ու՞մ են խաբում ՀՀ իշխանությունները՝ Եվրամիությանը, թե՞ ԵԱՏՄ-ին»,-հարց է հնչեցնում հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան էդմոն...
Աղբյուր` Panorama.am
14:02
Հայաստանի անդամակցությունը միաժամանակ ԵԱՏՄ-ին ու ԵՄ-ին անհամատեղելի է. Լավրով
Հայաստանի անդամակցությունը ԵՄ-ին, որի ցանկության մասին հայտարարել է Երևանը, անհամատեղելի է ԵԱՏՄ-ին միաժամանակյա մասնակցության հետ։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
14:01
Մեր խնդիրն է մինչև ընտրություններ ունենալ նոր Սահմանադրության տեքստ. Գալյան
«Մեր խնդիրն է մինչև ընտրություններ ունենալ նոր Սահմանադրության տեքստ, և մեր աշխատանքները պետք է տանենք հենց այդ ուղղությամբ»,-...
Աղբյուր` Panorama.am
13:42
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Երևանում հունվարի 14-ի ցերեկը, 17-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 15-16-ին հնարավոր են թույլ և կարճատև տեղումներ։...
Աղբյուր` Panorama.am
13:39
Կրեմլը հիշեցրել է, թե ինչ է ստանում Հայաստանը Ռուսաստանի հետ համագործակցությունից
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հիշեցրել է այն զգալի դիվիդենտները, որոնք Հայաստանը ստանում է Ռուսաստանի Դաշնության հետ...
Աղբյուր` Panorama.am
13:39
Հունվարի 17-ին ՄԱԿ-ի գրասենյակի և ԱԳՆ մոտ կկայանա ակցիա՝ հայ գերիների ազատ արձակման պահանջով
Արցախյան մի խումբ կազմակերպությունների նախաձեռնությամբ հունվարի 17-ին, ժամը 11:30-ին, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մոտ կմեկնարկի հանրային ակցիա...
Աղբյուր` Panorama.am
13:30
Մահացել է լրագրող Արամ Զաքարյանը
Մահացել է լրագրող, վերլուծաբան Արամ Զաքարյանը։ Նա «Առավոտ»-ի լրագրող Նելլի Գրիգորյանի ամուսինն է։ Արամ Զաքարյանի հոգեհանգիստը...
Աղբյուր` Panorama.am
13:27
Երևանում 17-ամյա երիտասարդը ձերբակալվել է դանակ և գազային ատրճանակ կրելու համար
Հունվարի 13-ին Երևանի պարեկները Սեբաստիա փողոցում նկատել են տարօրինակ վարքագծով երիտասարդի։ Նա հայտնել է, որ իր մոտ կա գաղտնի փականով դանակ և...
Աղբյուր` Panorama.am
12:39
Իրավապաշտպան ՀԿ-ները Փաշինյանինց պահանջում են որևէ դեպքում չհրաժարվել Ադրբեջանի դեմ միջազգային գանգատներից
Իրավապաշտպան մի շարք ՀԿ-ներ հանդես են եկել հայտարարությամբ՝ Նիկոլ Փաշինյանի Ադրբեջանի դեմ միջազգային դատական ատյաններում ներկայացված գանգատներից...
Աղբյուր` Panorama.am
12:39
Կխնդրեմ մեր քաղաքացիների մոտ սխալ ակնկալիքներ չսերմանալ. Ավանեսյան
«Որևէ բան անսահման չի լինում, առավել ևս եթե դա կապված է բյուջեի հետ»,- ասուլիսում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝...
Աղբյուր` Panorama.am
12:32
Ամեն ինչ պետք է անել, որ 2026թ. ընտրության կազմակերպումը տեղի չունենա այս իշխանության կողմից. Տիգրան Աբրահամյան
Բաքվի առաջնորդի՝ անընդհատ խստացող հռետորաբանության և  սպառնալիքի պատճառն արցախյան ճակատամարտում պարտություն կրածների՝ դեռևս իշխանության...
Աղբյուր` Panorama.am
12:24
Ակտիվացնելով Էլեկտրոնային ծանուցումը և տուգանքը վճարելով 15 օրվա ընթացքում՝ վարորդները կօգտվեն 20 և 30 տոկոս բոնուսային նվազեցումներից
Տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումներով կայացված որոշումները էլեկտրոնային ծանուցման եղանակով ստանալու դեպքում տուգանքի չափը կնվազի...
Աղբյուր` Panorama.am
12:17
Երաշխավորված գիտական նախագծերի ֆինանսավորումը կմեկնարկի փետրվարից. ԿԳՄՍՆ
ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է 2024 թ. կազմակերպված ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի և Իտալիայի Հանրապետության ազգային...
Աղբյուր` Panorama.am
12:10
Քննադատությունները երբեմն բուռն են անցնում. Ավանեսյանը՝ Հայկ Ղալումյանի և Հայկ Սարգսյանի միջև վեճի մասին
«Մենք հարավային տաք ժողովուրդ ենք, քննադատությունները երբեմն բուռն են անցնում»,-ասուլիսում ասաց առողջապահության նախարար Անահիտ...
Աղբյուր` Panorama.am
11:43
Australian Open. Էլինա Ավանեսյանն առաջին շրջանում պարտվել է
Հայաստանի ներկայացնող աշխարհի 41-րդ ռակետ Էլինա Ավանեսյանը Ավստրալիայի բաց առաջնության առաջին շրջանում պարտվել է։ Նրան հաղթել է աշխարի 23-րդ...
Աղբյուր` Panorama.am
11:39
Վահե Հովհաննիսյան. Տգիտության մարաթոնի հերթական ձևակերպումը ստիպում է արձագանքել
Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը գրում է. «Լավ ապրել՝ նշանակում է թույլ չտալ, որ պատերազմ սկսվի, կամ պատերազմը...
Աղբյուր` Panorama.am
11:37
Լավ ապրել, նախ և առաջ նշանակում է՝ ունենալ սեփական Հայրենիք-պետությունը. Արտակ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է. «Լավ ապրել, նախ և առաջ նշանակում է՝ ունենալ սեփական Հայրենիք-պետությունը և շատ սիրել այն:...
Աղբյուր` Panorama.am
11:31
Այո, և կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին
«Երեք տարի է ամեն նախաձեռնող նիստից հետո այս հարցը քննարկվում է»,- ասուլիսում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝...
Աղբյուր` Panorama.am
11:22
Կալիֆորնիայի անտառային հրդեհների վնասը հասնում է 275 միլիարդ դոլարի
ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում հրդեհների վնասը նախնական հաշվարկներով ավելացել է՝ հասնելով 250-275 միլիարդ դոլարի։ «Գազետա ռու»-ն գրում է,...
Աղբյուր` Panorama.am
11:19
ԱԱԾ-ն բացահայտել և կանխել է կազմակերպված խմբի կողմից իրացնելու նպատակով, մաքսանենգ ճանապարհով առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ ՀՀ տարածք տեղափոխելու հերթական դեպքը
Ազգային անվտանգության ծառայության Սյունիքի մարզային վարչությունում ստացված օպերատիվ տվյալների հիման վրա ձեռնարկված օպերատիվ-հետախուզական...
Աղբյուր` Panorama.am
11:00
Մենք «Քանաքեռ-Զեյթուն» ծննդատանը չենք տրամադրել ծննդօգնության իրականացման որոշում. Ավանեսյան
«Մենք արձանագրել ենք «Քանաքեռ-Զեյթուն» ծննդատան աշխատակիցների նամակին, հրավիրել ենք ողջ բուժանձնակազմին մեզ մոտ հասկանելու,...
Աղբյուր` Panorama.am
10:57
Սուրեն Սարգսյան. Ինչ է ենթադրում և ինչ չի ենթադրում հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերությունը
Քաղաքագետ Սուրեն Սարգսյաը, որ քաջատեղյակ է հայ-ամերիկյան հարաբերությունների պատմությանը, անդրադարձել է այսօր Վաշինգտոնում ազդարարվելիք...
Աղբյուր` Panorama.am
10:31
Հատուկ զգուշությամբ օգտվել ԱԲ-ից. Կասպերսկի
Երևան, 14 հունվարի, «Կասպերսկի» ընկերության Հայաստանի ներկայացուցչություն:
Աղբյուր` Panorama.am
10:28
Այս պահին սուր շնչառական վարակների, քովիդի, գրիպի առումով ունենք միջին իրավիճակ. Ավանեսյան
«2023 թվականից մենք արդեն արձանագրել ենք մետապնևմավիրուսի  հետ կապված խնդիրը Հայաստանում, այս տարի դեռևս չենք արձանագրել դեպքեր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին
12:11 14/01/2025

Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}