Արցախից բռնի տեղահանված 95 անձի վիճակը գնահատվում է ծանր
Այսօրվա դրությամբ Հայաստանի բժշկական կենտրոններում բուժումը շարունակում է Արցախի Հանրապետությունի բռնի տեղահանված 278 անձ. նրանցից 95-ի վիճակը գնահատվում է ծանր, 11-ինը՝ ծայրահեղ ծանր։ Միջին ծանրության 7 երեխա շարունակում է բուժումը։ Արցախից տեղահանված ընտանիքներում 38 երեխա է ծնվել, 14-ը՝ Երևանում, 24-ը՝ մարզերում։ Տվյալներն ասուլիսում ներկայացրեց Նիկոլ Փաշինյանի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
ԿԳՄՍ նախարարության ներկայացրած տվյալների համաձայն, դպրոցահասակ երեխաների թիվն ավելի քան 21 հազար է, նրանցից 9082 երեխա արդեն ընդգրկվել են կրթական հաստատություններում.
Արագածոտնի մարզի դպրոցներ են հաճախում 430 աշակերտ
Արարատ` 1322
Արմավիր` 790
Գեղարքունիքի` 441
Լոռի` 472
Կոտայք` 1561
Շիրակ՝ 342
Սյունիք` 390
Վայոց Ձոր` 166
Տավուշի մարզ` 258
Երևան՝ 2910։
Հարակից հրապարակումներ`
- Արցախում պայթյունից և ռազմական ագրեսիայից տուժած 5 հիվանդ բուժումը կշարունակի Իտալիայում
- Արցախից բռնի տեղահանվածներից 302-ը դեռ հիվանդանոցներում են․ 11-ի վիճակը ծայրահեղ ծանր է
- Արցախում ծանր վիրավորում ստացած չորս հիվանդ տարհանվել է ֆրանսիական հիվանդանոցներ
- Վթարի հետևանքով Գյումրու հիվանդանոց տեղափոխված երեխաների վիճակը գնահատվում է միջին ծանրության
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան