Ավանդաբար Ղարաբաղը միշտ էլ պատկանել է ու պատկանում է Հայաստանին. Իրանի խորհրդարանի բարձրաստիճան պաշտոնյա
Իրանի Իսլամական խորհրդարանի արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության հանձնաժողովի փոխնախագահ Շահրիար-Հեյդարին ասել է, որ «Իրանը ցանկանում է երկխոսության շրջանակներում լուծվեն Ադրբեջանի և Հայաստանի խնդիրները», գրում է ParsToday-ը։
Ղարաբաղյան հակամարտության հարցով Երիտասարդ լրագրողների ակումբին տված հարցազրույցում Շահրիար Հեյդարին նշել է.
«Ներկայումս Ղարաբաղը Ադրբեջանի և Հայաստանի միջև վիճելի տարածք է։ Ադրբեջանի Հանրապետությունն օգտագործելով արտատարածաշրջանային երկրների և Սիոնիստական ռեժիմի կարողությունները ձեռք է բերել ռազմական գերակայություն Հայաստանի նկատմամբ, սակայն դա նրան թույլ չի տալիս գրավել որտեղ որ ցանկանում է։
Ղարաբաղն ավանդաբար պատկանում է Հայաստանին, մարդկանց փախուստը դեպի Հայաստան, պայմանավորված է ադրբեջանական բանակի գնդակոծությամբ և հարձակմամբ, և դա չի նշանակում, որ հայերը Ղարաբաղում կորցրել են իրենց էությունն ու ինքնությունը, քանի որ ավանդաբար Ղարաբաղը միշտ էլ պատկանել է ու պատկանում է Հայաստանին»։
Հեյդարին հավելել է,-«Այսօր Ադրբեջանի Հանրապետությունը նեղ դրության մեջ է դրել Ղարաբաղը, և Ղարաբաղը շրջափակման մեջ է չորս կողմից»։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում