Եվրոպական դատարանը 27 գործերից 11-ը կայացրել է Ադրբեջանի դեմ. Սիրանուշ Սահակյան
«Կարծում եմ, որ մենք այստեղ գործ ունենք քաղաքական ենթատեքստ ունեցող գործընթացների հետ և իրավական մեխանիզմները, օրինակ՝ հանցագործությունների բացահայտման մեխանիզմները և կալանավորման հնարավորությունները օգտագործվել են ուժի ցուցադրության նպատակով»,-«Մեդիա կենտրոն»-ում հայտարարեց միջազգային իրավունքի մասնագետ Սիրանուշ Սահակյանը:
Փորձագետը անդրադարձավ Բաքվի կողմից Արցախի հանրապետության քաղաքական և ռազմական ղեկավարության առևանգման դեպքերին:
«Քանի որ Ադրբեջանը հասել է կայացած պետականության ոչնչացմանը և այսպես կոչված «ինքնալուծարման ակտի» ընդունմանը՝ հիմա դիտարկում և փորձում է պատժել այն անձանց, ովքեր նախ խորհրդանշական դերակատարություն են ունեցել պետականության համար: Օրինակ, նախագահներն այդպիսի դեր ունեն ընտրված կառավարման մոդելի շրջանակներում և նրանք են համախմբել ժողովրդի պայքարը հանուն Արցախի միջազգային իրավական ճանաչման»,-գնահատեց Սիրանուշ Սահակյանը:
Նրա կարծիքով՝ ձերբակալվել են անձինք, որոնք իրականցրել են հայանպաստ գործունեություն և խելացի ուժեղ հայի տեսակի շնորհիվ կարողացել են նպատակային գործունեություն իրականցնել, որը օրինաչափորեն Ադրեջանը պետք է ընկալեր, որպես ի վնա իր ազգային շահերի:
«Ուժեղ հայկական պետականութույնը և մեր զարգացումը սպառնալիք է ընկալվում ադրբեջանական պետականությանը»,-փաստեց միջազգային իրավունքի մասնագետը:
Բանախոսը նաև նկատեց որ ձերբակալվածների մեջ կան ընտրված ռազմական գործիչներ, որոնք խորհրդանշում է հաղթանակ ադրբեջանական զինված ուժերի նկատմամբ:
«Կայացած զինվորական լինելու ուժով նրանք կարողացել են դիրք ունենալով լուծել իրենց մարտական խնդիրները, համառել են հետագա պայքարի գործընթացում և այս հատկանիշով թիրախավորվել են»,-ասաց Սիրանուշ Սահակյանը:
Ամփոփելով միտքը՝ նա հայտարարեց, որ չճանաչված պետությունում իրականացված գործունեության, կարծիքների և առհասարակ հայանպաստ գործելակերպի համար Ադրբեջանը պատժիչ գործունեություն է իրականացնում նրա պաշտոնյաների նկատմամբ:
Սիրանուշ Սահակյանը հայտնեց, որ Բաքվում ընթացող գործընթացը ցուցադրական է և նաև նպատակ ունի հոգեբանական առավելություն ձեռք բերել, որի երկարժամկետ էֆեկտներից է փորձելու օգտվել Ադրբեջանը:
«Ադրբեջանը միջազգային հարթակներում ունի հեղինակություն, որ քաղաքական դրդապատճառներով կարող է հալածել ցանկացած անձի: Դրանք կարող են լինել հայեր, բայց նույն հաջողությամբ կարող են ընտրվել Ադրբեջանի ընդդիմադիր քաղաքական գործիչները»,-հայտնեց միջազգային իրավունքի մասնագետը և ներկայացրեց այդ իրողությունը հաստատող վիճակագրություն:
Նա տեղեկացրեց, որ Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիան ունի 18-րդ հոդվածը, որն արգելում է կոնվենցիոնալ իրավունքները սահմանափակել այլ նպատակներով՝ քան նախատեսված է կոնվենցիայով, այսինքը՝ կոնվենցիոնալ իրավունքների սահմանափակման ռեժիմ օգտագործել քաղաքական նպատակներով:
Հայտնելով, որ Եվրոպական դատարանը(ԵԴ) բացառիկ դեպքերում է, որ այլ իրավունքների մասով կոնվենցիոնալ իրավունքների խախտում է արձանագրում՝ Սահակյանը տեղեկացրեց, որ ներկա դրությամբ կռույցն ունի 27 վճիռ, որոնցով արձանագրվել են, որ պետությունները քաղաքական դրդապատճառներով դիմել են կալանավորումների, քրեական հետապնդումների, դատապարտել են հանցագործությունների համար, որոնց փաստական հիմքերը չեն եղել:
«Այդ 27 գործերից 11-ը կայացվել է Ադրբեջանի դեմ: Սա նշանակում է, որ Ադրբեջանն ունի ձևավորված պրակտիկա և պատմություն քաղաքական դրդապատճառներով քրեական գործեր կարելու և հասարակությանը մատուցելու: Կարծում եմ միջազգային գործընկերներն էլ այս քրեական գործերի հիմքերը գնահատելիս անպայման հաշվի են առնելու ձևավորված վատ ավանդույքները և առհասարական իրավունքի գերակայության բացակայությունն այդ երկրում»,-հայտարարեց Սահակյանը:
Ըստ միջազգային իրավունքի մասնագետի՝ խոսվում է ադրբեջանական ձերբակալությունների ապօրինության մասին, քանի որ ի սզբանե շինծու է գնահատվում նրանց վերագրվող հանցավոր արարքները:
«Չճանաչված պետությունում պաշտոն զբաղեցնելը կամ նրա պաշտպանությանը մասնակցելը թույլատրվող գործողություններ են»,-հայտնեց նա և, նշելով, որ չկա նախադեպ, որ չճանաչված պետության ղեկավարները պատասխանատվության կանչվեն պետականությունը ղեկավարելու համար, հավելեց. «Ավելին, մենք գործ չունենք ապօրինի չճանաչված ռեժիմների հետ, իսկ միջազգային իրավունքում այդ սահմանագծերը չափազանց հստակ են: Բոլոր այն պայմաններում, երբ ինքնորոշման իրավունքն իրացվում է միջազգային իրավունքի կոպտագույն խախտումներով, ապա միջազգային կազմակերպությունները և տարբեր մարմինները դրան հակազդելու նաև իրավական գործիքներ ունեն: Օրինակ ՄԱԿ ԱԽ-ն հարցը գնահատելով կարող է արձանագրել, որ ինքնորշումը խախտել է միջազգային իրավունքը և կոլեկտիվ չճանաչման կոչ ներկայացնի միջազգային հանրությանը: Նման դեպք եղել է, օրինակ, հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության դեպքում»
Սիրանուշ Սահակյանն ասաց, որ անգամ եթե չճանաչված պետություններն անօրինական են համարվել, անթուլատրելի է համարվում այդ պետականության մեջ դերակատարում ունեցող անձանց հետապնդումը, այն էլ այնպիսի լրջագույն հանցագործության համար ինչպիսին «ահաբեկչությունն» է:
«Միջազգային մարմիններում ահաբեկչական կազմակերպությունների և անձանց համար ևս վարվում են ռեգիստրներ և Արցախի Հանրապետությունն երբեք չի որակվել որպես ահաբեկչական կազմավորում և այն ղեկավարած անձինք չեն ներառվել ահաբեկիչների ցանկում»,-հայտարրեց միջազգային իրավունքի մասնագետը:
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանում Արցախի Հանրապետության նախագահներին սպառնում են մինչև 14 տարվա ազատազրկմամբ
- Արշակ Կարապետյան. Նիկոլ Փաշինյանն է դիմել Ադրբեջանին՝ խնդրելով ձերբակալել Ռուբեն Վարդանյանին
- Արցախի նախկին նախագահները Երևան չեն տեղափոխվել. «Առավոտ»