«Ես ստիպված եմ Ձեզ ընդհատել», «Մի ընդհատեք». Աշոտյանի գործով նիստում
«Կա՞ բացարկի միջնորդություն»,-Արմեն Աշոտյանի պաշտպանական թիմին հարց ուղղեց Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վ.Դոլմազյանը։
Ի պատասխան պաշտպաններից Տիգրան Աթանեսյանը հայտարարեց՝ Աշոտյանը համարում է, որ իր նկատմամբ տեղի է ունենում քաղաքական հետապնդում այս իշխանությունների կողմից։
«Ես ստիպված եմ Ձեզ ընդհատել»,-միջամտեց դատավորը։
«Մի ընդհատեք, հարց եք տալիս, ես պատասխանում եմ»,-արձագանքեց Աթանեսյանը։
«Դատարանի հարցը հետևյալն է, կա նման միջնորդություն, թե՞ ոչ։ եթե կա, հետո կներկայացնեք։ Հայտարարությունների ժամ չի»,-ասաց դատավորը։
«Հայտարարությունների ժամ չի, ես Ձեր հարցին եմ պատասխանում բացարկի վերաբերյալ։ Տեսեք, բացարկի միջնորդություն չունենք, քանի որ նշանակություն չունի կլինի լավ դատավոր, վատ դատավոր։ Հակակոռուպցիոն դատարանը ստեղծել է այս իշխանությունը, և մենք հակակոռուպցիոն դատարանին չունենք բացարկ»,-ասաց Աթանեսյանը։
Հարակից հրապարակումներ`
- Որդիների տարիքի մասին հարցը շփոթեցրեց Աշոտյանին
- Արմեն Աշոտյանը դատարանի դահլիճ եկավ Արցախի դրոշով կրծքանշանով
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին