Եթե Նիկոլն է, ո՞նց կարող եմ ապահով զգալ. Հարցում
Ապահով զգո՞ւմ եք Հայաստանում։ Այս հարցը Panorama.am-ն ուղղեց քաղաքացիներին։
«Բացարձակ ոչ, մանավանդ էս Արցախի դեպքերից հետո…գիտեք, ինձ թվում է շատերը ապահով չեն զգում իրենց ու շատերը ուզում են, ցավոք սրտի, լքել Հայաստանը»,-պատասխանեց մեկ այլ քաղաքացի։
«Ես ամեն տեղ եմ ինձ ապահով զգում, դա քո ներաշխարհից է»,-ասաց մի տարեղ կին։
Հարցման մասնակիցներից մի քանիսն էլ նշեցին, որ այո, ապահով են զգում. «Շատ ապահով եմ զգում, որովհետև մենք Հայաստանում ենք և հայ ենք»։
«Իհարկե ոչ, եթե Նիկոլն ա, ո՞նց կարող եմ։ Ի՞նչ սարքեց երկիրը, իր նման, ոնց որ ինքը եկավ, իր կերպարանքով, այդպես էլ…նայեք, մի՞թե սա այգի է, սա Կոնսերվատորիային, Սայաթ-Նովային դպրոցին հարի՞ր այգի է։ Սարքեցին իրենց նման, փողոցից եկածները ամեն ինչ վերածեցին փողոցի»,-վրդովված ասաց մի կին։
Մեկ ուրիշն էլ նշեց, որ ապահով զգալու ու գոհ լինելու որևէ պատճառ չունի.
«Ճիշտն ասած՝ ոչ, տեսնում ենք պայմաններն ինչ ձև են, մարդիկ ինչ ձևով են տրամադրված։ Օրինակ՝ Ղարաբաղը…ինչի՞ց գոհ լինենք։ Ապագա չկա»։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան