Արմեն Աշոտյանի գործով դատական նիստը հետաձգվել է
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստը հետաձգվել է։ Հաջորդ նիստը տեղի կունենա հոկտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին։ Նախնական դատալսումները հետաձգվել են՝ պայմանավորված աշխատանքային օրվա ավարտով։
Հիշեցնենք, որ Ա. Աշոտյանն ամիսներ շարունակ գտնվում է անազատության մեջ։ Նրա դեմ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, գործն ուղարկվել է դատարան։ Նրա փաստաբանները Աշոտյանի նկատմամբ իրականացվողը որակում են որպես քաղաքական հետապնդում։
Հարակից հրապարակումներ`
- Շալվար հագնող ա պետք, որ շալվարի նշաձողը բարձրացվի․ Աշոտյան
- «Ես ստիպված եմ Ձեզ ընդհատել», «Մի ընդհատեք». Աշոտյանի գործով նիստում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան