Գերմանիան կվերանայի Պաղեստինին տրամադրվող ֆինանսական օգնությունը
Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարար Սվենյա Շուլցեն ասել է, որ Գերմանիայի կառավարությունը կվերանայի Պաղեստինին ֆինանսական և մարդասիրական օգնության տրամադրումը։ Այդ մասին գրում է Lenta.ru-ն։
Շուլցեի խոսքով՝ Բեռլինը պատրաստ է քննարկել օգնության ծավալը, եթե դրա կարիքը լինի։
«Մենք կենտրոնացած ենք ապահովելու, որ մեր աջակցությունը պաղեստինյան տարածքների ժողովրդին ծառայի խաղաղությանը, ոչ թե ահաբեկիչներին»,-հավելել է նախարարը։
Նա պարզաբանել է, որ Բեռլինը կպարզի, թե արդյոք Պաղեստինում Գերմանիայի նախագծերը նպաստում են տարածաշրջանում խաղաղությանը և Իսրայելի անվտանգությանը։ Միայն 2022 թվականին Գերմանիան Պաղեստինին հատկացրել է 340 միլիոն եվրո մարդասիրական օգնություն։
Հարակից հրապարակումներ`
- Գազայի գոտուց 80 կմ շառավղով տարածքներից էվակուացում իրականացնելու հնարավորություն չունենք. Իսրայելում ՀՀ դեսպանություն
- Իսրայելը հայտարարել Է Գազայի հատվածի տոտալ շրջափակման մեկնարկի մասին
- Հըզբոլլահը վստահեցրել է լիբանանյան իշխանություններին, որ առաջինը չի հարձակվի Իսրայելի վրա
- Իրանագետ. Պաղեստինցիները գրագետ և որակյալ քարոզչական պատերազմ են մղում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան