Իսրայելը հայտարարել Է Գազայի հատվածի տոտալ շրջափակման մեկնարկի մասին
Իսրայելը սկսում է Գազայի հատվածի ամբողջական շրջափակումը՝ դադարեցնելով պաղեստինյան անկլավի սննդի, վառելիքի և էլեկտրաէներգիայի մատակարարումները։ Այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Ես հրաման եմ արձակել՝ Գազան կլինի լիակատար շրջափակման մեջ։ Չի լինի էլեկտրաէներգիա, սննդամթերք կամ վառելիք։ Մենք կռվում ենք բարբարոսների դեմ և համարժեք պատասխան կտանք», - ասել է նախարարը օպերատիվ խորհրդակցությունից հետո։
Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակի պաշտոնական ներկայացուցիչ Դանիել Հագարին հայտնել էր, որ իսրայելցի զինվորականները վերականգնել են վերահսկողությունը Գազայի հատվածի հետ սահմանի մոտ գտնվող բնակավայրերի նկատմամբ, ուր հոկտեմբերի 7-ին ներթափանցել էին պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական կազմակերպության զինյալները:
Նրա խոսքով ՝ այժմ Իսրայելական բանակն անցնում է «երկաթե թրեր» գործողության հարձակողական փուլին, որի վերջնական նպատակը Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի լիակատար ոչնչացումն է:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան