Պաղեստինի խնդրի շուրջ կողմերից և ոչ մեկին ձեռնտու չէ հակամարտությունն ավելի սրելը․ Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկրի կենտրոնական հատվածում գտնվող Մալաթիա նահանգի Յեշիլյուրթ շրջանում հին ասորական եկեղեցու բացման արարողությանն անդրադարձել է Պաղեստին-Իսրայել հակամարտությանը։
Էրմենիհաբերի փոխանցմամբ, Էրդողանն ընգծել է, որ երկու երկրների միջև առկա խնդիրը պետք է լուծվի բանակցությունների միջոցով։
«Խնդիրը պետք է լուծվի միջազգային իրավունքի տեսանկյունից»։
Ապա հավելել է, որ Պաղեստինի խնդրի շուրջ կողմերից և ոչ մեկին ձեռնտու չէ հակամարտությունն ավելի սրելը։
«Կրակի վրա յուղ լցնելը ձեռնտու չէ երկու կողմերից և ոչ մեկին, այդ թվում նաև քաղաքացիական անձանց»։
Թուրքիայի նախագահը նաև ընդգծել է Թուրքիայի պատրաստակամությունն՝ անելու ամեն ինչ՝ ռազմական բախումներին հնարավորինս շուտ վերջ տալու համար։
Հարակից հրապարակումներ`
- Գերմանիան կվերանայի Պաղեստինին տրամադրվող ֆինանսական օգնությունը
- Գազայի գոտուց 80 կմ շառավղով տարածքներից էվակուացում իրականացնելու հնարավորություն չունենք. Իսրայելում ՀՀ դեսպանություն
- Իրանագետ. Պաղեստինցիները գրագետ և որակյալ քարոզչական պատերազմ են մղում
- Այն, ինչ կատարվի Իսրայել/Պաղեստինում, ուղիղ և անուղղակի ազդելու է մեզ վրա․ Գեղամյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան