ՀԱՄԱՍ-ը սպառնում է մահապատժի ենթարկել պատանդներին՝ ի պատասխան Իսրայելի կողմից բնակելի շենքերի ռմբակոծության
Պաղեստինցի մարտիկները մահապատժի կենթարկեն մեկ իսրայելցի պատանդ՝ ի պատասխան Գազայի հատվածում բնակելի շենքի վրա Թել Ավիվի կատարված յուրաքանչյուր հարձակմանը: «ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ այդ մասին ասել է ՀԱՄԱՍ-ի «Ալ-Կասամ» ջոկատների ռազմական թևի խոսնակ Աբու Ուբայդան, նրա հայտարարությունը հեռարձակել է «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքը:
«Այսուհետ մենք հայտարարում ենք, որ առանց նախազգուշացման յուրաքանչյուր հարձակում խաղաղ բնակիչների և նրանց տների վրա, ցավոք, կդիմավորվի, մեր թշնամու քաղաքացիական պատանդներից մեկի մահապատժով, և մենք կհեռարձակենք մահապատիժը աուդիո և վիդեո ձևաչափով»,-ասել է նա։
Times of Israel թերթը, հղում անելով իսրայելական կառավարության բարձրաստիճան աղբյուրին, հաղորդում է, որ զինվորականները չեն զսպի Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի թիրախների վրա հարձակումները՝ չնայած գերի ընկած իր հայրենակիցներին վնասելու ռիսկին: Ինչպես նշվում է հոդվածում, եթե Թել Ավիվը ստույգ հետախուզություն ունենար պատանդների գտնվելու վայրի վերաբերյալ, զինվորները չէին հարվածի կոնկրետ այդ թիրախին։ Սակայն նման տեղեկատվության բացակայության դեպքում նրանք հարվածելու են ՀԱՄԱՍ-ի բոլոր թիրախներին։
Հարակից հրապարակումներ`
- Իսրայելում հայկական կազմակերպություններ չեն տուժել. ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ
- Գազայի գոտուց 80 կմ շառավղով տարածքներից էվակուացում իրականացնելու հնարավորություն չունենք. Իսրայելում ՀՀ դեսպանություն
- «ՀԱՄԱՍ-ի հարձակումը Իսրայելի հետախուզության ձախողումն է, որի վերլուծության համար տարիներ կպահանջվեն»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան