Հըզբոլլահը վստահեցրել է լիբանանյան իշխանություններին, որ առաջինը չի հարձակվի Իսրայելի վրա
Լիբանանի արտաքին գործերի նախարար Աբդալլահ Բուհաբիբն ասել է, որ «Հեզբոլլահը» հավաստիացրել է լիբանանյան իշխանություններին, որ առաջինը չի հարձակվի Իսրայելի վրա: Այս մասին հայտնում է Times of Israel-ը։
Ըստ «Գազետա ռու»-ի, ավելի վաղ The New York Times-ը (NYT), վկայակոչելով աղբյուրներ, հայտնել էր, որ իսրայելական հետախուզությունը չգիտեր պաղեստինյան իսլամիստական ՀԱՄԱՍ շարժման մոտալուտ հարձակման
մասին։
Հրապարակման համաձայն՝ գրոհայինների հարձակումը «լիակատար տակտիկական անակնկալ էր»։ Հոդվծի հեղինակները տարակուսանք են արտահայտել, թե արդյո՞ք Իսրայելը չափազանց կենտրոնացած չէ Հեզբոլլահի և Արևմտյան ափի սպառնալիքների վրա, այն դեպքում երբ ռազմական և հետախուզական ռեսուրսները Գազայի հատվածի վրա պետք է կենտրոնացներ:
Հարակից հրապարակումներ`
- Ինչ վիճակում են Իսրայելում ապրող հայերը. Ներկայացնում է Արտյոմ Չերնամորյանը
- «ՀԱՄԱՍ-ի հարձակումը Իսրայելի հետախուզության ձախողումն է, որի վերլուծության համար տարիներ կպահանջվեն»
- Իրանը հերքում է Իսրայելի վրա հարձակմանը իր մասնակցության մասին լուրերը