Ֆրանսիան, Գերմանիան, ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան կքննարկեն Իսրայելի իրավիճակը․ Մակրոն
Ֆրանսիայի, Գերմանիայի, ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի առաջնորդները երկուշաբթի օրը կքննարկեն Իսրայելի իրավիճակը։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, այս մասին Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ համատեղ մամուլի ընթացքում ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
«Ահաբեկչության դեմ պայքարը մեր ընդհանուր խնդիրն է, որի լուծմանը մենք հետամուտ կլինենք Իսրայելի և մեր միջազգային գործընկերների հետ միասին։ Այսօր մենք բանակցություններ կվարենք ԱՄՆ նախագահի (Ջո Բայդենի) և Մեծ Բրիտանիայի վարչապետի (Ռիշի Սունակի) հետ՝ շարունակելու իրավիճակի մասին քննարկումները»,- ասել է Մակրոնը։