Հիբրիդային պատերազմներում սմարթֆոնն ու սոցիալական ցանցերն այլևս անփոխարինելի զենքեր են.Վարդան Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է.
«Պաղեստինյան դիմադրությունը քարոզչական պատերազմների վարման փաստացի նոր մարտավարություն է կիրառում։
Այդ մարտավարության շրջանակներում սոցցանցերի դարաշրջանում սովորական սմարթֆոնը քարոզչական տիրույթում աշխատում է այնպես, ինչպես ամենառաջադեմ զենքը մարտադաշտում։
Ընդ որում, պաղեստինյան կողմից զուգահեռաբար առաջ է մղվում երկու տեղեկատվական ասք (նարատիվ)՝ պաղեստինյան դիմադրության մարտիկների հերոսացման ու իսրայելական բանակի անպարտելիության առասպելի ջախջախման, ինչպես նաև Գազայում քաղաքացիական բնակչության հումանիտար աղետի ներկայացման։
Անկախ ամեն ինչից, մի բան պարզ է՝ արդի հիբրիդային պատերազմներում սմարթֆոնն ու սոցիալական ցանցերն այլևս անփոխարինելի զենքեր են, որոնց ազդեցիկ օգտագործման դասական օրինակ ցույց տվեցին, որքան էլ տարօրինակ թվա, ոչ թե աշխարհի առաջադեմ բանակները, այլ հենց պաղեստինցիները»։
Հարակից հրապարակումներ`
- «ՀԱՄԱՍ-ի հարձակումը Իսրայելի հետախուզության ձախողումն է, որի վերլուծության համար տարիներ կպահանջվեն»
- ՀԱՄԱՍ-ի հարձակման հետևանքով Իսրայելում զոհված բնակիչների թիվը գերազանցել է 700-ը
- 1990-ականների փառավոր հաղթանակից հետո ոչ ոք չասաց՝ «Մենք խոտ կուտենք, բայց Արցախը կպահենք». Վարդան Ոսկանյան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան