Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը գնահատել է երկրում հեղաշրջման սպառնալիքը
Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը դեռևս իրական է համարում արմատական ուժերի կողմից երկրում հեղաշրջման սպառնալիքը և շարունակում է աշխատել այն չեզոքացնելու ուղղությամբ: «ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ երկուշաբթի օրը «Ռուսթավի 2» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է գերատեսչության ներկայացուցիչ Խվիչա Բեգիաշվիլին։
Վրաստանի պետական անվտանգության ծառայությունն ավելի վաղ հայտնել էր, որ մի խումբ քաղաքացիներ նախատեսում են հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին անկարգություններ կազմակերպել՝ ուժով իշխանությունը փոխելու նպատակով։ Գերատեսչությունը պլանի հեղինակներ է անվանել Միխեիլ Սաակաշվիլիի օրոք ՆԳՆ ղեկավարի տեղակալ Գեորգի Լորտկիպանիձեին, Սաակաշվիլիի նախկին թիկնապահ Միխեիլ Բատուրինին և Ուկրաինայում վրացական լեգեոնի հրամանատար Մամուկա Մամուլաշվիլիին։ Պետական անվտանգության ծառայությունը պնդում է, որ արմատականները ծրագրում են մայրաքաղաքի կենտրոնում վրանային քաղաք հիմնել, ապա այնտեղ ռումբ պայթեցնել, որպեսզի քաղաքացիական զոհերի առկայությունը քաղաքում անկարգությունների պատճառ դառնա։
«Այսօր սպառնալիքը դեռևս մնում է իրական, և Պետական անվտանգության ծառայությունն աշխատում է այն չեզոքացնելու ուղղությամբ... Հանրային առաջնային շահերից ելնելով հրապարակվել են քննվող գործով ապացույցները»,-ասել է Բեգիաշվիլին։
Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը ավելի վաղ հայտնել էր, որ Սերբիայի երեք քաղաքացի Canvas կազմակերպությունից սեպտեմբերի վերջին ժամանել են երկիր՝ երիտասարդներին և ազդեցիկ ՀԿ-ների անդամներին կառավարությունը տապալելու մարտավարությանը սովորեցնելու համար։ Քննիչների խոսքով՝ նրանց դասընթացներն ու համաժողովները ֆինանսավորել է ԱՄՆ ՄԶԳ Վրաստանում գտնվող գրասենյակը։ Կազմակերպության ներկայացուցիչները հարցաքննության են հրավիրվել Պետական անվտանգության ծառայություն։
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանի ՍԴ-ն սկսել է Զուրաբաշվիլիին իմպիչմենտ հայտարարելու հայցի քննությունը
- Վրաստանում սերբերին հարցաքննության են կանչել հեղաշրջման նախապատրաստման կասկածանքով
- ՊԱԾ. Վրաստանում ծրագրվում է ապակայունացում, քաղաքացիական անկարգություններ, որի վերջնական նպատակը իշխանության բռնի փոփոխությունն է
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին