Էսկալացիայի հետևանքով տուժած իսրայելցիների թիվը հասել է 2315-ի
Պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման ընթացքում տուժած Իսրայելի բնակիչների թիվը հասել է 2315-ի, հայտնում է «Ռիա Նովոստի»-ին։
Իսրայելի առողջապահության նախարարությունից հայտնել են, որ վիրավորները բուժում են ստանում իսրայելական հիվանդանոցներում:
Նշվում է, որ 23 մարդ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, 340-ը՝ ծանր, 449-ը ՝ միջին ծանրության:
Հոկտեմբերի 8-ին Haaretz թերթը, հղում անելով Իսրայելի առողջապահության նախարարությանը, հաղորդել է 2243 տուժածների մասին: Այս պահի դրությամբ Իսրայելի զոհված բնակիչների թիվը գերազանցել է 700-ը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման է ենթարկվել։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնել են, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել:
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարել է, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում:
Հարակից հրապարակումներ`
- Բայդենը հանձնարարել է լրացուցիչ օգնություն տրամադրել Իսրայելին
- ՀԱՄԱՍ-ի հարձակման հետևանքով Իսրայելում զոհված բնակիչների թիվը գերազանցել է 700-ը
- Դեսպանությունը կոչ է անում Իսրայելում գտնվող ՀՀ քաղաքացիներին ձեռնպահ մնալ երկրի հարավային շրջաններ այցելելուց
- Իսրայելը պաշտոնապես հայտարարել Է պատերազմական վիճակի անցնելու մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան