«Փաստ». Իրականում բավական ծանր պատկեր է տիրում
«Փաստ» թերթը գրում է.
«Որքան էլ իշխանությունները խոսում են «արցախահայերին պատշաճ կարգով ընդունելու և նրանց կարիքները հոգալու» մասին, իրականում բավական ծանր պատկեր է տիրում։ Թերթի աղբյուրի փոխանցմամբ՝ բռնի տեղահանված արցախցի մեր հայրենակիցների՝ ՀՀ-ում տեղավորման գործընթացը մեծամասամբ հավուր պատշաճի չի կազմակերպվում, մասնավորաբար, անորոշ են մնում հիմնական աշխատանքով ապահովելու, ինչպես նաև մշտական կեցության հարցերը։
Մարդիկ, ըստ էության, չեն հասկանում, թե իրենց հետագա կարգավիճակն ինչպիսին է լինելու։ Կառավարության մեր աղբյուրը հայտնում է, որ թե՛ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում, որը հանդիսանում է արցախցիների տեղավորման հիմնական կազմակերպիչը, թե՛ մարզպետարաններում պարզապես անկազմակերպ վիճակ է տիրում։ Ավելին, շատ դեպքերում մարզպետները թեման շատ հանգիստ «գցում» են համայնքապետարանների վրա՝ պնդելով, թե այդ հարցը նրանց կարգավորման տիրույթում է, իսկ իրենք ուղղակի միջնորդ օղակ են»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան