Հայտնի են 2024-ի ՏԻՄ ընտրությունների օրերը
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հոկտեմբերի 10-ի հերթական նիստում հաստատել է 2024 թվականի ՏԻՄ ընտրությունների հերթական օրերը: Այդ օրերն են` մարտի 31, հունիսի 9 և հոկտեմբերի 20:
ԿԸՀ մամուլի ծառայության փոխանցմամբ, մեկ այլ որոշմամբ փոփոխության է ենթարկվել թիվ 12 ԸԸՀ-ի նստավայրը, նստավայրի հասցեն է` քաղաք Արտաշատ, օգոստոսի 23 փողոց 64, Շարլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոն:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում (թիվ 12 ԸԸՀ) տեղի կունենան համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, իսկ Կոտայքի մարզի Արզնի (թիվ 28 ԸԸՀ) համայնքում՝ համայնքի ղեկավարի մեծամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան