Նավթի գներն աճել են Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո
Մերձավոր Արեւելքում հակամարտության կտրուկ սրումը մեծացնում է նավթի մատակարարումների խափանումների հետ կապված մտավախությունները, գրում է «Եվրոնյուզ»-ը։
Մասնավորապես, ըստ աղբյուրի, անցած հանգստյան օրերին Brent տեսակի նավթը թանկացել է մոտ 4 տոկոսով, իսկ երկուշաբթի օրը գրեթե հասել է մեկ բարելի դիմաց 89 դոլարի նշագծին:
Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակումը վերջին տասնամյակների ընթացքում տարածաշրջանում ամենամեծ էսկալացիան է եղել։ Պատերազմի մեկնարկի մասին առաջին իսկ լուրերին շուկաներն անմիջապես արձագանքեցին։
Դա տեղի է ունենում գրեթե միշտ, երբ ինչ-որ տեղ մարտական գործողություններ են ընթանում, բայց այսօրվա իրավիճակի առանձնահատկությունն այն է, որ միջազգային հարաբերությունները մեծ դեր են խաղում գների ձևավորման գործում, քանի որ շուկայի խաղացող երկրներից յուրաքանչյուրն աջակցում է կամ իսրայելական, կամ պաղեստինյան կողմին, ոմանք փորձում են ավելի չեզոք դիրքորոշում որդեգրել։
Միևնույն ժամանակ նշվում է, որ Իսրայելը հեռու է նավթի խոշորագույն արտադրողից, սակայն իսրայելական հումքի արդյունահանման դադարեցումը, անշուշտ, կազդի նավթամթերքի շուկայի վրա, բայց չի խաթարի դրա աշխատանքը։
Հարակից հրապարակումներ`
- Էսկալացիայի ընթացքում սպանված իսրայելցի զինվորների թիվը հասել է 123-ի
- ՀԱՄԱՍ-ը սպառնում է մահապատժի ենթարկել պատանդներին՝ ի պատասխան Իսրայելի կողմից բնակելի շենքերի ռմբակոծության
- Ինչ վիճակում են Իսրայելում ապրող հայերը. Ներկայացնում է Արտյոմ Չերնամորյանը
- «ՀԱՄԱՍ-ի հարձակումը Իսրայելի հետախուզության ձախողումն է, որի վերլուծության համար տարիներ կպահանջվեն»
- Իսրայելի վրա հարձակման ֆոնին Brent-ը թանկացել է մինչև 87,24 դոլար մեկ բարելի դիմաց
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան