Քաղաքական 11:44 11/10/2023 Հայաստան

Այն, ինչ անում է այսօր Փաշինյանը, ցեղասպանությանը հանցակցություն և մաքրագործություն է. Ավետիք Չալաբյան

«Հայաքվե» նախաձեռնությունը Ազգային ժողով է մուտքագրել օրինագիծ, որով առաջարկում է լրացումներ կատարել ՀՀ քրեական օրենսգրքում՝  Հայաստանի անունից Արցախն Ադրբեջանի մաս ճանաչող, ինչպես նաև Հայոց ցեղասպանությունը ժխտող պաշտոնատար անձանց համար պատիժ սահմանել 10-15 տարվա ազատազրկում։

Լրագրողների հետ զրույցում «Հայաքվե» նախաձեռնության համակարգող  Ավետիք Չալաբյանն ասաց, որ, բնականաբար, շատերի մոտ հարց է առաջանում,  թե Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացիայից, այնտեղ իրականացված  էթնիկ զտումներից հետո որքանով է  արդիական մնում այս  օրենքի նախագիծը։

«Մենք ասում ենք, որ ավելի քան արդիական է ու ունի հետևյալ բացատրությունը. այն, ինչ տեղի է ունեցել Արցախում, միջազգային  իրավունքի կոպտագույն խախտում է։ Արցախն իրականում հանդիսացել է միջազգային իրավունքի սուբյեկտ, երկար տարիներ, տասնամյակներ եղել է  բանակցային կողմ, եղել են Մադրիդյան սկզբունքներ, ուստի Արցախը որպես  միջազգային իրավունքի սուբյեկտ, չի կարող  պարզապես վերանալ էթնիկ զտման արդյունքում»,- ասաց Չալաբյանը։

Նա ընդգծեց, որ Հայաստանի որևէ իշխանավոր  իրականում իրավունք չունի իր որևէ գործողությամբ  ամրագրել Արցախում տեղի ունեցած ցեղասպան  գործողությունները. «Արցախում ցեղասպանություն է  տեղի ունեցել։ Այն, ինչ անում է այսօր Փաշինյանը, դա ցեղասպանությանը հանցակցություն և մաքրագործություն է։

Հայ ազգի այն ներկայացուցիչները, որոնք դեմ են դրան,  պետք է շարունակեն պայքարը, որպեսզի թույլ չտան Փաշինյանին Ադրբեջանի  ցեղասպանության արդյունքում ստեղծված իրավիճակը ամրագրել միջազգային պայմանագրերով։ Այն, ինչ արել է Փաշինյանը, ընդամենը հայտարարություններ են, միջազգային որևէ պայմանագիր  գոյություն չունի,  և մենք պայքարելու ենք նրա համար, որպեսզի այդպիսի միջազգային պայմանագիր գոյություն չունենա։  Եթե գոյություն ունենա նման միազգային պայմանագիր, առաջինը կվերացնի Արցախը որպես հայկական պետություն, միջազգային իրավունքի սուբյեկտ, երկրորդ՝  ճանապարհ կբացի ՀՀ նկատմամբ ագրեսիայի համար։

Եթե մենք ուզում ենք  կանխել հայ ժողովրդի  մասսայական ցեղասպանությանը և Հայաստանի  ինքնիշխանության կորուստը, այսօր մենք պետք է շարունակենք մեր պայքարը»։

Նա ասաց, որ այսօր պետք է վերախաղարկել այս իրավիճակը, վերականգնել  Արցախի Հանրապետության սուբյեկտայնությունը և դրա բոլոր ճանապարհները գոյություն ունեն, թույլ չտալ, որպեսզի Արցախում տեղի ունեցած ցեասպանությունն ամրագրվի ՀՀ պաշտոնյաների գործողություններով։

Չալաբյանը  նաև ասաց, որ Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանի՝ Արցախի Հանրապետության գոյությունը դադարելու մասին հրամանագիրը հակասահմանադրական է, ստորագրվել է ուժի պարտադրանքով, բնակչության ֆիզիկական բնաջնջման վտանգի ներքո, ցակացած հրամանագիր ուժի մեջ է մտնում հրապարակումից հետո, իսկ այս հրամանագիրը հրապարակված չէ, որևէ մեկը չի տեսել այն. «Սամվել Շահրամանյանի հրամանագիրը, որին հղում է կատարվում, իրավական իմաստով առոչինչ փաստաթուղթ է, գոյություն չունի, նույիսկ հրապարակված չէ»։ 

Նա հայտարարեց, որ Արցախի բնակչությանը Արցախ վերադառնալու համար պետք է ստանա սեփական անվտանգության և իրավունքների պահպանման միջազգային երաշխիքներ։ 

«Ինչքան էլ այս գործող իշխանությունը փորձի Արցախի էջը փակել, փակված չէ, շարունակելու ենք պայքարը մինչև Արցախի  բնակչությունն իրավունք ստանա վերատիրել իր հայրենիքին, նույնիսկ եթե  հիմա ստիպված է հարկադրված լքել է։

Օրինակ, այնտեղ կարող է լինել միջազգային խաղաղապահ ուժեր, ՄԱԿ-ի կառավարման մանդատ, Լաչինի միջանցքի նկատմամբ լինի միջազգային վերահսկողություն։ Ըստ էության այն, ինչ պետք է անեին ռուս խաղաղապահները։ Երկու տարի որոշակի անվտանգության երաշխիքներ ապահովեցին, բայց հետո դե ֆակտո հրաժարվեցին ապահովելու այդ անվտանգության երաշխիքները։ Հիմա մենք պետք է պայքարենք, որ դա լինի ՄԱԿ-ի հովանո ներքո և այնպիսի երաշխիքներ, որոնք կապված չեն մեկ առանձին երկրի կամայականությունից»,- ասաց Ավետիք Չալաբյանը։ 

Նախագծի՝ ԱԺ մուտքագրումից հետո ի՞նչ է սպասվում 

Ա.Չալաբյանը մանրամասնեց, որ, ըստ օրենքի, ԱԺ նախագահը պետք է մուտքագրի օրենքի նախագիծը պետաիրավական հարցերի հանձնաժողովին, վերջինս կազմակերպի համապատասխան լսումներ, առաջարկների հավաքագրում, դրա հիման վրա պետաիրավական հանձնաժողովը պետք է իրականացի նախագծի քննարկում։ Ենթադրաբար պետք է տևի 1-1,5 ամիս։

«Հուսով եմ՝ այդ ընթացքում լուրջ փոփոխություններ տեղի կունենան,  որոնք ևս մեկ անգամ կհավաստեն, որ այն գործընթացը, որը մենք սկսել ենք, բացարձակ  արդիական է, լրացուցիչ կռվան է տալիս Հայաստանին, որպեսզի մենք  պաշտպանենք և մեր ինքիշխանությունը, և Արցախի բնակիչների բնական իրավունքները»,- ասաց «Հայաքվե» նախաձեռնության համակարգողը։ 

Նա նշեց, որ այն քննարկումները, որոնք տեղի կունենան ԱԺ-ում, իրականում ցույց կտան կողմերի դիրքորոշումները։ 

«Մենք համոզված ենք, որ եթե Ազգային ժողովի մեծամասնությունը դեմ քվեարկի այս նախագծին, դրանով նա հանցակից  կդառնա Արցախի ժողովրդի նկատմամբ տեղի ունեցած ցեղասպան գործողություններին։ Հիմիկվանից փորձում ենք հորդորել իրենց՝ մեկ անգամ ևս մտածել՝ իրենք պատրա՞ստ են այդ ճանապարհով գնալ, թե՞ ոչ»,- ասաց Ա.Չալաբյանը։  



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

23:07
Արթուր Պողոսյանը` Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնի թեկնածու
«Արթուր Պողոսյանի թեկնածությունն առաջադրել եմ Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնում»,-Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում...
Աղբյուր` Panorama.am
22:56
Սաակաշվիլին հեղաշրջման կոչ է անում. Մամուկա Մդինարաձե
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կոչ է անում քաղաքացիներին երկրում հեղաշրջում իրականացնել՝ ասելով, որ ցուցարարները պետք է ավելի շատ...
Աղբյուր` Panorama.am
22:03
ՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռոմեական ոճում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը. ՀՀ ՊՆ
ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության վերջնարդյունքում ՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռոմեական...
Աղբյուր` Panorama.am
21:55
ՔՊ-ական Կարեն Սարուխանյանը վստահեցնում է, որ լավ քնելու համար բարբիտուրատներ պարունակող Կորվալոլ է խմել
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանը գրում է. «2023թ. դեկտեմբերին, երբ «Քաղաքացիական պայմանագիր»  կուսակցությունը...
Աղբյուր` Panorama.am
21:34
Արամ Առաջինը Լիբանանի հայկական կուսակցապետերի և պատգամավորների հետ խորհրդակցություն է անցկացրել
Մեծին տան Կիլիկիո կաթողիկոսությունից հայտնում են, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա․ Վեհափառ Հայրապետի հրավերով, Հայ հոգևոր պետերի և Լիբանանի հայ քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
21:15
Առաջիկա օրերին սպասվում է ձյուն
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը գրում է. Նոյեմբերի 25-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
20:58
ՀՀ ՆԳՆ-ն որոշակիորեն արտաքին կառավարման տակ է գտնվում․ Ստեփան Դանիելյան
 «Իմ մոտ այն տպավորությունն է, որ գոնե ՆԳ նախարարության առումով արդեն ուղղակիորեն Հայաստանն արտաքին կառավարման տակ է գտնվում...
Աղբյուր` Panorama.am
20:33
Ես այդ խնդիրը լուծելու եմ կացնային ձևով․ Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Հանրային հեռուստաընկերությանը և այդ մասին իր ֆեկսբուքյան էջում.․ «Հարցազրույցս Հանրային...
Աղբյուր` Panorama.am
20:23
Մուշեղ Մկրտչյանը՝ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամ, ժամկետային զինծառայող Մուշեղ Մկրտչյանը (92 կգ) հաղթեց Հնդկաստանի մասնակցին և նվաճեց Երևանում անցկացվող ըմբշամարտի...
Աղբյուր` Panorama.am
20:10
Ճիշտ հոր պես․ Քիմ Քարդաշյանը սովորում է իրավաբանության յոթերորդ կուրսում
 Քիմ Քարդաշյանը ոչ միայն ռեալիթի աստղ է, գործարար և բազմազավակ մայր։ Նա նաև ջանասեր իրավագիտության ուսանող է։ Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
19:59
Տասը տարի առաջ այս օրը․․․ ․ Տիգրան Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «10 տարի առաջ այս օրը, Պաշտպանության բանակի հատուկ...
Աղբյուր` Panorama.am
19:47
Վաղվա «Իմնեմնիմի»-ի հիմնական ֆոկուսը լինելու է «հերձելու» վրա․ Նարեկ Սամսոնյան
«Իմնեմնիմի» փոդքասթի վարող Նարեկ Սամսոնյանը գրում է․ «Վաղվա «Իմնեմնիմի»-ի հիմնական ֆոկուսը լինելու ա...
Աղբյուր` Panorama.am
19:36
Թռչնամսում հայտնաբերվել են մանրէաբանական անհամապատասխանություններ․ ՍԱՏՄ
 ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ստուգումների արդյունքում կասեցվել է «Ոսկե հավիկ պլյուս» ՍՊԸ-ին պատկանող թռչնամսի...
Աղբյուր` Panorama.am
19:24
«Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան
«Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ համանախագահ Ծաղիկ Վարդանյանը գրում է․ «ԱՐՏԱՇԱՏԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ՈՐՊԵՍ ԿԱՐՄԻՐ ԳԻԾ...
Աղբյուր` Panorama.am
19:09
Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման
Լրտեսության համար մեղադրվող Լեռնային Ղարաբաղի նախկին պաշտոնյա, Ստեփանակերտում մոտ կես տարի մնալուց հետո Հայաստան տեղափոխված Սարգիս Գալստյանը...
Աղբյուր` Panorama.am
18:55
Փոքր պետություններն իրավունք չունեն սխալներ գործել․ Արտակ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրել է. «2018թ. ապրիլի 17-ին, երբ հասարակության մի հատվածը, Նիկոլի հետ փողոցներն ընկած, փոփոխությունների...
Աղբյուր` Panorama.am
18:41
Էրդողան․ Մեր արտաքին առևտրի դեֆիցիտի ամենամեծ պատճառը էներգիայի դիմաց վճարելն է
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում մասնակցել է «‎Anadօlu» պետական լրատվական գործակալության էներգետիկ ֆորումին,...
Աղբյուր` Panorama.am
18:28
Արփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետ
Oragir.News-ի տեղեկություններով, առաջիկայում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետի...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ազգային ողբերգություն է ունենալ մի իշխանություն, որը լեգիտիմացնում է Ցեղասպանությունը․ Լիլիթ Գալստյան
 «Հայաստան» խմբակցության պատգամավորնոր Լիլիթ Գալստյանը գրում է․ «Ազգային ողբերգություն է ունենալ մի իշխանություն, որը...
Աղբյուր` Panorama.am
18:04
Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը
Այսօր դժբախտ պատահարի հետևանքով կյանքից անժամանակ հեռացել է Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի մարզիկ Մկրտիչ Ղազարյանը: Լուրը հայտնում...
Աղբյուր` Panorama.am
18:00
Ախալքալաքում տարածված է կոկսակի վիրուսը
Ախալքալաքի մունիցիպալիտետում վերջերս տարածում է ստացել կոկսակի վիրուսը։ Jnews-ի հաղորդմամբ, հիվանդությունն Ախալքալաքում առաջին անգամն է...
Աղբյուր` Panorama.am
17:53
Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում
Այս տարվա  հունիսի 1-ին` ժամը 10։30-ին, անհայտ անձը Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի բնակարաններից մեկի պատուհանից ապօրինի մուտք էր գործել...
Աղբյուր` Panorama.am
17:44
Հայտնի են 2025 թվականի տարվա թռչնի քվեարկության արդյունքները
Հայտնի են «Տարվա թռչուն 2025» քվեարկության արդյունքները։ Ձայները բաժանվել են հետևյալ կերպ. 1․ Հայկական որոր (Larus armenicus)՝...
Աղբյուր` Panorama.am
17:30
Թալանում ու թալանում են, խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին
Այս տարվա ընթացքում առաջին անհրաժեշտության տարբեր ապրանքներ, ծառայություններ թանկացել են, թեև ոչ աշխատավարձը, ոչ թոշակը գրեթե չի բարձրացել։...
Աղբյուր` Panorama.am
17:30
ՃՏՊ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին․ կան տուժածներ
Նոյեմբերի 22-ին, ժամը 15:28-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Օհանավան...
Աղբյուր` Panorama.am
16:59
2024 թ.-ին մեկնարկած թանկացումներն ավելի մեծ թափով կշարունակվեն 2025 թ.-ին
Չկարողանալավ տնտեսության մեջ իրական աճ ապահովել՝ Հայաստանի կառավարությունը որդեգրել է ծառայությունների, գների թանկացման և հարկերի բարձրացման...
Աղբյուր` Panorama.am
16:37
Սիսիան-Կապան ավտոճանապարհին ավտոցիստեռնը բախվել է բետոնե արգելապատնեշին, վնասել ջրագիծը և հայտնվել Որոտան գետում
Նոյեմբերի 22-ին, ժամը 11:10-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շամբի ՀԷԿ-ի...
Աղբյուր` Panorama.am
16:37
Նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում բետոնախառնիչը կողաշրջվել է. Կա վիրավոր
Այսօր՝ նոյեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com-ը հայտնում է, որ ժամը 12:40-ի սահմաններում Արշակունյաց 23/7...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին
17:35 22/11/2024

Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}