Բռնի տեղահանված արցախցիներին աշխատանք են առաջարկում Ռուսաստանի ծայրամասերում
ՌՈՒՍԱԼ ընկերությունը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մարդկանց առաջարկում է աշխատանք Ռուսաստանում գտնվող իր արդյունաբերական ձեռնարկություններում։
Աշխատավարձը սկսած 60 000 ռուբլուց մինչև հարկերի պահումը։ Նշվում է, որ ընկերությունը ստանձնում է՝ ընտանիքի վերաբնակեցման ծախսերը (տեղափոխման բոլոր ծախսերի վճարումը), կացարանի տրամադրումը (աշխատանքային պայմանագրի գործունեության ողջ ընթացքում կացարանի վարձակալության 100% փոխհատուցում)։
Վերաբնակեցման քաղաքներն են Կրասնոյարսկ, Սայանոգորսկ, Դիվնագորսկ (Կրասնոյարսկի երկրամաս), Բրատսկ, Նովոկուզնեցկ, Սևերոուրալսկ (Սվերդլովսկի մարզ), Աչինսկ (Կրասնոյարսկի երկրամաս), Շելեխով (Իրկուտսկի մարզ), Կանդալակշա (Մուրմանսկի մարզ), Սորսկ (Խակասիա), գ. Տուրունտաևո (Բուրյաթիա)։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան