Լիլյա Մուկուչյանը կմասնակցի «ATSPINDIS» միջազգային թատերական փառատոնին
Դերասանուհի Լիլյա Մուկուչյանը կմասնակցի Վիսագինեսում (Լիտվա) անցկացվող «ATSPINDIS» միջազգային թատերական XVIII փառատոնին: Լ. Մուկուչյանը կցուցադրի «Արմմոնո» փառատոնի երկու նախագիծ՝ «Բալերինա» ըստ Գրիգորի Կոնստանտինոպոլսկու «Կատաղած բալետի պարուհին» վեպի և Ռաֆայել Հակոբջանյանի «Ես Ռասպուտինի դուստրն եմ» մոնոներկայացումները՝ Ելենա Վարդանյանի ռեժիսուրայով: «Ես Ռասպուտինի դուստրն եմ» մոնոներկայացումը առաջնախաղ է, և այն կկայանա փառատոնի բացման օրը՝ հոկտեմբերի 12-ին:
«Արմմոնո» փառատոնից հայտնում են, որ հայկական պատվիրակության կազմում են «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը, դերասանուհի, բեմադրիչ Ելենա Վարդանյանը։ «ATSPINDIS» փառատոնին այս տարի կցուցադրվի 10 ներկայացում՝ 6 երկրից: Փառատոնը կամփոփվի հոկտեմբերի 14-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան