«Հրապարակ». Իշխանության մեջ գտնվողները չեն համարձակվում հեռանալ, ՔՊ կոչվող նավից. Վախենում են Նիկոլ Փաշինյանի վրեժից
«Հրապարակ» թերթը գրում է.
«Իշխանության մեջ գտնվողների թվում կան մարդիկ, որոնք շատ լավ գիտեն, թե ինչ ավերածություններ են արել երկրում, և որքան մեծ է այս իշխանությունների մեղքը հայ ժողովրդի առաջ, բայց նրանց մի մասը զբաղված է փող աշխատելով` համարելով, որ իր պատասխանատվության չափը փոքր է, և ցանկացած պահի կարող է «իջնել ջրի հատակը, մինչև անցնի վտանգը», հետո մի որևէ անկյունում ծվարած ապրել՝ լինի Հայաստանում, թե արտերկրում: Մյուս մասը հասկանում է, որ կարող է գալ ահեղ դատաստանի օրը, և այդ ժամանակ ոչ մեկը չի նայելու, թե ում մեղքի չափն ինչքան է` բոլորով և դաժանորեն են պատասխան տալու:
Բայց այս զանգվածն էլ վախենում է ոչ միայն այդ օրվանից, որը դեռ շատ մշուշոտ է, այլև Նիկոլ Փաշինյանի վրեժից և չի համարձակվում հեռանալ, հրաժարական տալ, դուրս գալ ՔՊ կոչվող նավից: Նրանք, հատկապես` բարձր պաշտոն զբաղեցնողները, իրար մեջ խոսում են, որ առաջնորդը ոչ մեկին հենց այնպես չի թողնի, որ հեռանան` քրեական և այլ հետապնդումներ կհաջորդեն: Թեև թիմից բարեհաջող թռածներ էլ կան, որ աշխատած գումարներն են հիմա հանգիստ վայելում, բայց դա 2020-ից առաջ էր` համարյա նախկին կյանքում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում