Հարցազրույցի ժամանակ իսրայելցի կինն իմանում է, որ գտել են անհետացած ամուսնու մարմինը
Կիբուց հարձակումից փրկված իսրայելցի Շի-Լի Աթարին Sky News-ի հետ զրույցի ժամանակ տեղեկանում է, որ գտել են անհետացած ամուսնու մարմինը։
Sky News-ը հայտնում է՝ ընտանիքն ավելի վաղ հայտնել էր ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո անհետ կորած տղամարդու մասին: Կնոջն ու երեխային հաջողվել է փախչել, սակայն ամուսնու՝ Յահավի հետ կապը կորել է, աղջիկը ցանկացել է լրագրողներին պատմել այս պատմությունը։
Յահավի տվյալները փոխանցվել են Իսրայելի բոլոր հիվանդանոցներ։ Հարցազրույցի ձայնագրության ժամանակ աղջկան հեռախոսով իրազեկում են, որ տղամարդու դին են հայտնաբերել։
Մանրամասները՝ տեսանյութում։