Ընթացիկ տարվա 9 ամիսների կտրվածքով Հայաստան է ժամանել 1 մլն 850 հազար զբոսաշրջիկ.Սիսիան Պողոսեան
«Սեպտեմբեր ամսին ունեցել ենք 260 հազար զբոսաշրջիկ, տարվա 9 ամիսների կտրվածքով՝ 1 մլն 850 հազար»,- ասուլիսում հայտնեց Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պողոսեանը և արձանագրեց, որ այն արդեն գերազանցել է 2019 թ. ամբողջ տարվա ցուցանիշը:
Նրա խոսքով՝ նախորդ տարվա հետ համեմատած ընթացիկ տարում այցելուների թվի աճը կազմել է 45%:
Սիսիան Պողոսեանը նշեց, որ Հայաստան ժամանողների հիմնական հոսքերը Վրաստանից, ՌԴ-ից, Իրանից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից և Գերմանիայից են և ավելացել է նաև Դուբայից ժամանողների թիվը:
Զբոսաշրջության կոմիտեի նախագահը հայտնեց, որ կոմիտեն նախորդ ամիս Իատալիայում միջոցառումներ է կազմակերպել, իսկ Ֆրանսիայում մասնակցել են միջոցառման՝ այդ երկրներից զբոսաշրջիկների հոսքն ավելացնելու նպատակով, մասնավորապես՝ Իտալիան զբոսաշրջության նոր ուղղություն է, քանի որ երեք քաղաքների հետ արդեն ուղիղ օդային կապ է հաստատվել:
Սիսիան Պողոսեանի տեղեկցամամբ նոյեմբերին էլ կոմիտեի ներկայացուցիչները տուրօպերատորների հետ մասնակցելու են Լոնդոնում կազմակերպվող զբոսաշրջության մեծ փառատոնին:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանում կանցկացվի «Բացահայտիր Հայաստանը երկնքից» օդագնացության միջազգային փառատոնը
- Երևանում առաջին անգամ կանցկացվի Համաշխարհային զբոսաշրջային ներդրումային համաժողով
- Զբոսաշրջության ոլորտում իրականացվող գործունեությունը ծանուցման ենթակա է դառնում
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան